Վահե Գրիգորյանը բացատրել է՝ ինչու էր արտագաղթել Հայաստանից » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Վահե Գրիգորյանը բացատրել է՝ ինչու էր արտագաղթել Հայաստանից


Ես նախկինում բազմաթիվ քրեական հետապնդումների եմ ենթարկվել ու Հայաստանը լքել եմ միայն իմ վերաբերյալ քրեական գործով արդարացման որոշում ստանալուց հետո, այսօր Ազգային ժողովի հերթական նիստում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։


Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչու է Գրիգորյաննը հեռացել Հայաստանից և բնակվում Լոնդոնում։


«Միացյալ Թագավորություն տեղափոխվելու և շատ հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու պատճառը եղել է այն, որ ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ այստեղ լավ մասնագետներ չկան, այլ դուք բոլորդ գիտեք՝ կոնկրետ պատճառներով. իրավաբանի և քաղաքականության ճանապարհները մեկ են։ Ես ինձ այն ժամանակ մեղավոր չեմ համարել, որովհետև մտածել եմ, որ ես մեղավոր չեմ ստեղծված իրավիճակի համար», — հայտարարեց Վահե Գրիգորյանը։


Սակայն, այժմ, նրա խոսքով, իրավիճակը փոխվել է, և ինքն իրեն մեղավոր կզգար, եթե այս իրավիճակում Հայաստանից հեռու լիներ ու այդ պատճառով է, որ մայիսից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան՝ մշտական բնակության։


«Ես հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխելու։ Հայաստանում նեղ մասնագիտական ռեսուրսի պայմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ եղածը չօգտագործվի ըստ արժանվույն», — հավելեց թեկնածուն։


 


 


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 248


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v