ՀՅԴ-ն հրաժարվել է ստորագրահավաքին միանալուց » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

ՀՅԴ-ն հրաժարվել է ստորագրահավաքին միանալուց

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար:  


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ելք» խմբակցությունը ստորագրել է, «Դաշնակցություն» խմբակցությունը հրաժարվել է ստորագրելուց և որպես համահեղինակ հանդես  գալուց՝ պատճառաբանելով, որ 3 առանցքային  առաջարկություններ են ունեցել, որոնք  չեն ընդունվել, բայց ՀՅԴ-ում շեշտել են, որ կմասնակցեն քվեարկությանը:


«Ստորագրող պատգամավորների թիվն ավելի քան բավարար է, անհարժեշտ է 27  ստորագրություն, 20 պատգամավոր արդեն ստորագրել է, ստորագրողներ,  վստահ եմ, էլի  կլինեն, երկուշաբթի, համոզված եմ, կլինի արտահերթ նիստ»,-շեշտեց նա:


Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին մասնակցել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, խոսքն այն պատգամավորների մասին է, որոնք  ավելի վաղ միացել էին նաև դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հայտարարության տակ:


«Օրինակ՝ Մարտուն Գրիգորյանն է ստորագրել, Շիրակ Թորոսյանը, Տաճատ  Վարդապետյանը կստորագրի, կարծում եմ՝  էլի  կլինեն ստորագրողներ»:


Նաիրա  Զոհրաբյանն ասաց, որ ամեն ինչ կանեն, որ իրենց խմբակցությունից բացակայողներ  չլինեն: Նա  ընդգծեց, որ խմբակցությունից երկրում չէ միայն Հրանտ Մադաթյանը, ով  անձնական հարցերով Ղրիմում է գտնվում, կփորձեն այդ խնդիրն էլ լուծել:


 


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 278


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v