Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները ապրեն մոր հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները ապրեն մոր հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբված երկվորյակ եղբայրների հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։


Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց դեռ քննարկման հնարավորություն կա:


«Յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Ես դեռ չեմ հանդիպել երեխաների մորը, բայց ամեն ինչ կանեմ, որ նրանք մեծանան մոր հետ։ Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Սոցիալական խնդիրների պատճառով երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա»,- ասաց նա:


Նախարարի պաշտոնակատարն նկատում է, որ այստեղ պետության կառավարման մեխանիզմների բաց կա: Ըստ նրա՝ սոցիալապես անապահով իրավիճակը շատ հաճախ հասցնում է այդպիսի քայլերի:


«Մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ: Մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իրենց ծնողի հետ և պետք է պաշտպանենք ու աջակցեք ընտանիքին: Չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ մեր քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։ Կառավարության որդեգրած ճանապարհը հենց դա է, որ քաղաքացու սոցիալական իրավիճակը և կացությունն այնպիսի լինի, որ դա որևէ դեպքում չհանդիսանա պատճառ հրաժարվելու երեխաներից»,- նշեց Մանե Թանդիլյանը:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների: 2-3 օրական երեխաներին տեղափոխել էին երեխաների խնամքի կենտրոն:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 243


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v