Այս անգամ էլ միջպետական ճանապարհը փակել են Ուրցաձորի նախկին համայնքապետի համախոհները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Այս անգամ էլ միջպետական ճանապարհը փակել են Ուրցաձորի նախկին համայնքապետի համախոհները

Politik.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համախոհները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ պահանջելով նրա վերադարձը հին պաշտոնին։ Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը կապ հաստատեց Արարատի փոխմարզպետ Արթուր Մկրտչյանի հետ, ով հաստատեց և ասաց, որ միայն  վաղն առավոտյան կկարողանան մանրամասներ հայտնել՝ ուսումնասիրություն կատարելուց հետո։


Մենք զրուցեցինք նաև Ռաֆիկ Անդրեասյանի հետ, ով ևս հաստատեց լուրի իսկությունը․


«Ես քիչ առաջ եմ իմացել, որ նման բան են արել։ Հորդորել եմ բացել միջպետական ճանապարհը։ Գյուղում ինչ անում են՝ անեն, բայց ճանապարհը չի կարելի փակել»։


Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ նա հաջորդ ՏԻՄ ընտրությույններում պատրաստվում է առաջադրվել։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուրցաձոր համայնքի բնակիչների մի մասը պահանջում էր Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը համայնքապետի պաշտոնից։ Համայնք այցելեց նաև Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Որոշ քննարկումներից հետո Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց։ Մինչ այդ, սակայն, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե բոլոր այն համայնքապետները, ովքեր վստահ են իրնեց ուժերին, թող հրաժարական տան և վերընտրվեն, Ռաֆիկ Անդրեասյանը բացասական պատասխան էր տվել և ասել, որ այդ հայտարարությունը օրինաչափ չէ, և նա ոչ մի դեպքում հրաժարական չի տա։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 284


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v