Հրազդանում Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում կուտակումներ են, այստեղ են գալիս ինչպես Սևակ Միքայելյանի թիմակիցներ, այնպես էլ քաղաքացիներ:
Այս մասին հայտնում է Tert.am-ի լրագրողը:
Շտաբի ներսում նաև Սասուն Միքայելյանն է, ով նշեց, որ չի ցանկանում հարցազրույց տալ և կխոսի միայն ընտրություններից հետո:
Tert.am-ի դիտարկմանը, թե նա նշել էր, որ որդու ընտրական գործերին չի մասնակցում, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Հո ընդհատակ չե՞մ անցնելու, կարո՞ղ ա՝ տունը նստեմ, որդիս է, չէ՞»:
Տեղեկացնենք, որ Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում կային նաև Սասուն Միքայելյանի ազատամարտիկ ընկերներից, մասնավորապես՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: