Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 21-րդ դարում պետք է դառնա մեր առաջընթացի հիմնական գրավականը:ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին նման համոզմունք հայտնեց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով իրեն ևս համարում է հայկական գիտական համայնքի անդամներից մեկը: «Ես չեմ դադարում կրկնել, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, և սա ամուր հիմքեր ունեցող համոզմունք է ինձ համար:


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան դրա վկայություններից մեկն է: Գիտությունը՝ որպես երևույթ, դարձել է առաջընթացի ու զարգացման աներկբա գրավականը: Այս գործում ես կարևորում եմ ակադեմիայի դերը»,-նշեց նախագահը՝ հպարտությամբ հիշելով ԳԱԱ հիմնադրման 75 տարիների բոլոր նախագահներին: Արմեն Սարգսյանը առանձնացրեց մի քանի կետեր, որոնք, ըստ իրեն, կարևոր են ակադեմիայի համար:


Նա վստահեցրեց, որ ԳԱԱ-ն պետք է պահպանի կապերը նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ: «Մենք պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ: Պետք է աշխատենք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Անհրաժեշտ է համախմբել մեր հայկական ակադեմիական գիտական ուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա համահայկական ակադեմիա, և համահայկական գիտական համախմբող մարմին:


ՀՀ նախագահն ընդգծեց, որ ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են, և այսօրվա գիտական  աշխատանքի արդյունքը կարող է կիրառվել տարիներ անց: «Ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարում են նաև եկամուտ ստանալու նպատակով, հետևաբար, երբ մենք խոսում ենք բիզնեսը գրավիչ դարձնելուց, պետք է անդրադառնանք նաև  գիտական միջավայրը գրավիչ դարձնելուն»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից, և պետք է շատ ուշադիր և նվիրումով խորացնել ուսումնասիրությունները և հետազոտությունները  հումանիտար գիտությունների և, հատկապես, հայագիտության ոլորտում: «Գիտնականը նաև քաղաքացի է: Գիտնականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական միջավայրում, այլև դրսևորի իրեն որպես սկզբունքային քաղաքացի, ունենա  քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում: Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին»,- շեշտեց նախագահը` գիտական հասարակությանը  մաղթելով առողջություն, շարունակական հաջողություններ:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 204


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v