Ուշագրավ դրվագներ. Ո՞վ է ցուցմունքներ տվել Ալրաղացի Լյովիկի դեմ և ինչ գնով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ուշագրավ դրվագներ. Ո՞վ է ցուցմունքներ տվել Ալրաղացի Լյովիկի դեմ և ինչ գնով

«Հրապարակ» թերթը գրում է.


«Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։ ԱԱԾ-ն տվյալներ ունի առ այն, որ Սարգսյանն է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականին կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատուն։


Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստացանք, որ մաքսայինի նախկին պետի տան գործով գլխավոր դերակատարի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ եւս 4 հոդվածներով դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, որ նա «փակ տիպի» ռեժիմից տեղափոխվել է «բաց տիպի», ինչը նշանակում է, որ խցի դուռը նրա առաջ չի փակվելու, որ նա կարող է ազատ դուրս գալ կալանավայրից, գնալ աշխատանքի եւ միայն երեկոյան վերադառնալ եւ քնել խցում։ Այս մեծահոգությունը 15 տարվա ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ իր գինն ուներ, Եվ այդ գինը եղել է Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունքներ գրելը։


Մեր քրեակատարողական ծառայության աղբյուրը հաստատեց տեղեկությունը, որ Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունքներ է գրել Արա Կարապետյանը։


Հիշեցնենք, որ Ա․ Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր։ Գործարար աշխարհում հայտնի է «Կոշիկի Արո» մականունով։ Նա և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը դատապարտվեցին որպես բանդայի ստեղծողներ։ Գործով 10 անձ դատապարտվեց տարբեր մեղադրանքներով՝ ավազակության, հանցավոր համագործակցության մասնակցելու, պաշտոնատար անձի կոչման յուրացման, փաստաթղթերի կեղծման։ Մաքսայինի նախկին պետ, հանգուցյալ Արմեն Ավետիսյանի դեմ հարձակման գործի նյութերով ապացուցված է համարվել, որ Արայիկ Կարապետյան, գտնվելով ԱՄՆ-ում, 2004 թվականի մայիսի սկզբին մի շարք աձանց հետ Լոս Անջելեսի ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից և լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150 հազար ԱՄՆ դոլարի (82.899.000 ՀՀ դրամի) արժեքներ և վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնելուց հետո, ոստիկանության մարմնից դիմել է փախուստի ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հետ 2007 թվականի նոյեմբերին կազմավորել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։


Մեր տվյալներով, ավազակային խումբ ստեղծողներից երկրորդը՝ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, նույնպես ցուցմունքներ է գրել Լեւոն Սարգսյանի դեմ։ Ընդ որում, երկու դատապարտյալները նշել են դրվագներ նախկին պատգամավորի մասնակցությամբ, որոնք մայր գործում բացակայել են։ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 209


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v