Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Իմ շատ սիրելի էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են՝ մյուսները դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու խաղահրապարակներ, շուտով արդեն նոր մեծ այգի, որը, ի դեպ, բացառիկ նվեր է 2800-ամյա մեր քաղաքին և հենց այդտեղ էրեբունցիներով առաջին անգամ կնշենք մեր սիրելի քաղաքի տոնը, մենք հասցրեցինք նաև ամբողջությամբ հիմնանորոգել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, բացել նոր ամբողջությամբ վերանորոգված մանկապարտեզ ու սա դեռ սկիզբ էր…


Այս ընթացքում իմ դռները միշտ բաց են եղել ձեր առջև և առանց արհեստական խոչընդոտի շփվել ենք, ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ տետ ա տետ:


 Ես վստահ եմ` մենք կարողացանք միասին աշխատել, որովհետև իրար խափելու, վախենալու կամ ավելի լավը երևալու միտում երբեք չենք ունեցել: Մենք այն ենք, ինչ կանք` պարզ, հասարակ, կամեցող: Պարզապես ուզում եմ, որ հետայսու նույնպես այս լավ ու բարի մթնոլորտը շարունակվի` ի նպաստ մեր սիրելի վարչական շրջանի: Ուզում եմ` մեզանից յուրաքանչյուրը վաղը տեսնի ավելի բարեկարգ վարչական շրջան, ուզում եմ` վստահ լինեք, որ հենց մենք եք այս տան տերը` պահանջե ՛ն ք ու պահպանե ՛ նք:


Սիրելի էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ հույս ունենալով, որ նոր ղեկավարը մեր՝ բնակիչներիս հետ միասին, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն կհայտնենք օգնելու՝ ավելի լավ էրեբունի կառուցելու գործում:


Իսկ վերջում` անկեղծ շնորհակալ եմ ձեզանից իմ բնակիչներ, յուրաքանչյուրիցդ առանձին-առանձին, իմ աշխատակազմից առանց որոնց ոչ մի ծրագիր իրականություն չէր դառնա և իմ Հայաստան աշխարհից, որի հպարտ էրեբունցի զավակն եմ ես: Խաղաղություն և բարօրություն մեր երկրին: Մինչ նոր հանդիպում»,-գրել է Դավիթ Գրիգորյանը։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 151


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v