ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը

Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այսօր ասուլիսին ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանն ասաց, որ այս տարիների ընթացքում ոլորտում զգալի ձեռքբերումներ են արձանագրվել:


«Հիմնական և կարևոր ձեռքբերումն այն է, որ ունենք կայացած տանկային զորամիավորումներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ տանկային ոլորտում ունենք ոչ միայն քանակական ավելացում, այլև որակական փոփոխություններ: Մենք այսօր ունենք այնպիսի տանկային բրիգադ, որն իր սպառազինությամբ ոչնչով չի զիջում Խորհրդային միության ժամանակ համապատասխան կառուցվածքով եղած բրիգադներին:


Ձեռքբերումներից ամենակարևորը նաև այն է, որ օգտագործելով անցած պատերազմի փորձը, կարողացել ենք մշակել տանկային ստորաբաժանումների պատրաստման համակարգ, որի մեջ մտնում են վերականգնման, նորոգման գործընթացները»,- ասաց Զորայր Գաբրիելյանը:


Նա նշեց, որ ընդունված է սպառազինության ռազմական տեխնիկայի ծրագիր, որը կյանքի է կոչվում:


Խոսելով տանկիստների մարտավարամասնագիտական պատրաստվածության մասին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այն կարելի է գնահատել լավից բարձր:


«Գերազանց չեմ ասում, որովհետև միշտ, բոլոր ժամանակներում աշխատելու տեղ կա: Մեր տանկիստները լուրջ հաջողություններ ունեն, սակայն մենք միշտ ասում ենք հաջողությունները կան, դրանք մերն են, սակայն պետք է մտածել բացթողումները շտկելու մասին: Այսինքն՝ մշտապես գործում ենք պատրաստվածությունը կատարելագործելու ուղղությամբ:


Հետաքրքիրն այն է, որ նախկինում ոլորտի զարգացման առումով մտածում էինք, թե ինչպես պատրաստենք, որն է լավը, որն է արդյունավետ, հիմա այդ հարցերը հստակեցված են: Ինչպես գիտենք մեր ռեսուրսները սահմանափակ են, և այսօր խնդիր է դրված այդ սահմանափակ ռեսուրսներով հասնել ամենից բարձր արդյունավետության: Դա է հիմնական պահանջը»,-ասաց նա:


Անդրադառնալով տանկերի արդիականացման գործընթացին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են իրականացվում:


«Մենք ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա: Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում կարգավորել, այլև խնդիրներ ենք լուծել սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ-ում գիտական, արտադրական ներուժի վրա: Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության:


Մտածում ենք նաև այլ տեսակի տանկերի արդիականացման մասին»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը: Նա ընդգծեց, որ հիմնական ուղղությունները պետք է լինեն կրակի ղեկավարման համակարգերի կատարելագործումը, պաշտպանության համակարգի ներդրումը, եղանակային տարբեր պայմաններում գործելու հնարավորությունների ավելացումը:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 255


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v