«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալեքսանդր Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքներին.«Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 մլն դոլար և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ», — նշեց նա՝ կոչ անելով մի շաբաթվա ընթացքում հանել այդ գումարը և վերադարձնել պետբյուջե:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կոնկրետ սեփականության իրավունքի խախտում է: Քանի դեռ չկա դատարանի օրինական որոշում, որոևէ մեկը չի կարող անձին զրկել իր սեփականությունից, անգամ վարչապետը, անգամ, երբ վարչապետը բոլորի սիրելին է:
Իհարկե շատերս համոզված ենք, որ Սաշիկ Սարգսյանը ՊԱԶ քշելով չի այդ կարողությունը կուտակել, բայց մենք դիկտատուրա չենք ստեղծում, որտեղ երկրի առաջնորդի խոսքը նաև դատավճիռ լինի: Սա վտանգավոր ճանապարհ է, որով պետությունը տանում է Նիկոլ Փաշինյանը: Սա պետության հիմքերի խարխլում է: Սա նաև խոսում է, այն մասին, որ վարչապետ Փաշինյանը ադեկվատ չի մոտենում խնդիրներին ու իր հակառակորդների կողմից պրովոկացիան նրան մղել է ոչ օրինական դաշտ: Իսկ գուցե հենց սա էր նրանց նպատակը, որեսզի աշխարհին ցույց տան, թե Հայաստանում դիկտատուրա է ծնվում: