«SOS Սևան»-ը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ-ի դիմաց » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«SOS Սևան»-ը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ-ի դիմաց

«Sos Սևան»  նախաձեռնության անդամները ի նշան Սևանա լճից ջրառ չիրականացնելու,  ԱԺ-ի հարակից տարածքում բողոքի ակցիա են իրականացնում:  


 «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն»  ՀԿ-ի անդամ  Սաթիկ Բադեյանը ով նույնպես ի պաշտպանություն Սևանա լճից ջրառ չիրականացնելու, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում, և լրագրողներին փոխանցեց, որ դեմ են կառավարության այդ որոշմանը, քանի որ որոշումը ընդունվել է առանց տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու:


 «Որոշումը հակաօրինական է, որովհետև օրենքը ասում է, որ հավելյալ ջրառի արդյուքնում չի կարելի  բացասական բալանս արձանագրել, այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Բնապահպանության նախարարը, սակայն նա թաքցրեց, որ բալանսը այս պահին արդեն բացասական է և ջրառ իրականացնել չի կարելի »,-ասաց ակտիվիստը:


«S.O.S Սևան» նախաձեռնությունը նաև բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը:


Նախաձեռնությունն իր նամակում մասնավորապես, գրում է. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:


Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր և  թվեր Սևան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին տրամադրված ՋԹ-ներով ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների գերազանցումների մասին:


Ակնարկվեց ընդամենը ոռոգման համակարգի վերականգնման եւ բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ժամկետները»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 190


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v