Ինչ տվեց Մերկելի այցը. Փաշինյանն ու Սարգսյանը պետական արարողակարգ խախտեցին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ինչ տվեց Մերկելի այցը. Փաշինյանն ու Սարգսյանը պետական արարողակարգ խախտեցին

Օգոստոսի 24-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում  էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության  կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլեր Մերկելի այցի բովանդակությունը լրատվական-տեղեկատվական դաշտում չքննարկվեց: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ տվեց ԵՄ կարևորագույն պետության ղեկավարի այցը մեր երկիր:


Նախ պետք է նկատել, որ սա տարածաշրջանային այց էր՝ Հայաստանից առաջ Մերկելը եղել էր Վրաստանում, իսկ այստեղից նա մեկնեց Ադրբեջան: Հասկանալու համար, թե ի՞նչ տվեց Հայաստանին Մերկելի այցը՝ փորձենք համեմատել Վրաստան և Ադրբեջան կատարած այցերի հետ:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան բավական արդյունավետ էր: Վրաստանում կանցլերը հայտարարեց, որ ԵՄ համար Վրաստանն ու Ուկրաինան կարևոր գործընկերներ են: Այս այցի շրջանակում կանցլերը հայտարարեց, որ Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրո վարկ կտրամադրի՝ առաջին ստորգետնյա գազապահեստարանը կառուցելու համար: Երկու երկրների միջև կնքվեցին նաև մի շարք այլ պայմանագրեր, որով Գերմանիան ավելի քան 40 մլն եվրո ներդրումներ պետք է իրականացնի Վրաստանում:


Ադրբեջանում ևս բավական հագեցած օրակագով հանդիպումներ են տեղի ունեցել: Հանդիպել են  գերմանացի և ադրբեջանցի գործարարներ, որոնք մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Ալիևի հետ հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում Մերկելն ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում Գերմանիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Մերկելը հայտարարել է, որ Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով և հարևանների հետ հարաբերություններով կարևոր պետություն է ԵՄ համար:


Իսկ ի՞նչ ասեց կամ առաջարկեց Հայաստանին Անգելա Մերկելը: Հայաստանում նա հայտարարեց, որ ամեն բան կանեն, որպեսզի ՀՀ քաղաքացիները առավել հեշտ ԵՄ վիզաներ ստանան.«Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, և մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»: Սա Գերմանիայի կանցլերի ամենաառարկայական առաջակն էր Հայաստանին: Նա նաև առաջարկեց Հայաստանի քաղաքացիներին բուժվել Գերմանիայում: Եթե այս առաջակները համեմատենք Վրաստանում և Ադրբեջանում նրա արված հայտարարությունների հետ, ապա պարզ է, որ մենք էական որևէ բան չենք  ստացել այս այցի արդյուքնում:


Ի դեպ, պետք է նկատել, որ հանուն Անգելա Մերկելի՝  ՀՀ իշխանությունները նախատեսված արարողակարգի մի քանի դրույթներ են խախտել: Նախ, ըստ ՀՀ Պետական արարողակարգի մասին օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետի` երկրի նախագահը և վարչապետը, որպես կանոն,  պետք է օդանավակայանում դիմավորեն  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրի ղեկավարի: Օրենքի այս պահանջից բխում է, որ վարչապետ Փաշինյանը չպետք է դիմավորեր կանցլեր Մերկելին օդանավակայանում: Միայն մեկ դեպքում, ըստ արարողակարգի՝ վարչապետը կարող էր դիմավորել Մերկելին, եթե լիներ փոխադարձ համաձայնություն, որ Գերմանիա կատարվելիք այցի ընթացքում Մերկելն էլ նրան պետք է դիմավորի օդանավակայանում: Դժվար է պատկերացնել, որ Մերկելն օդանավակայանում դիմավորի ոչ իր քաշային կատեգորիայում գտնվող երկրի ղեկավարի: Այս արարողակարգը պահել էին Վրաստանում և Ադրբեջանում: Այս երկրներում պետության ղեկավարները չէին դիմավորել Գերմանիայի կանցլերին:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ընթացքում արարողակարգ էր խախտել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի ՀՀ նախագահը պետք է մասնակցի միայն իր անունից տրվող ճաշին: Իսկ Արմեն Սարգսյանը մասնակցում էր վարչապետի անունից տրվող ընթրիքին:


Իհարկե, շատերը կարող են կարծել, որ սրանք մանրուքներ են, սակայն իրականում պետական արարողակարգում մանրուքներ չկան, և մեր նշած խախտումներն  ի ցույց են դնում մեր պետության ղեկավարների վերաբերմունքը պետական արարողակարգիհանդեպ։


хорошие новости дня новости кавказа бесплатно




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 216


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v