Ինչպես Հիտլերը ստիպեց դատարաններին «խելքները գլուխները հավաքել» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ինչպես Հիտլերը ստիպեց դատարաններին «խելքները գլուխները հավաքել»

Օգոստոսի 17-ին վարչապետ Փաշինյանը տարբեր հարցերի թվում խոսեց նաև դատական համակարգի մասին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո վարչապետ Փաշինյանը խորապես հիասթափվել է երկրի դատական համակարգից: Փաշինյանն այնքան է հիասթափված դատական համակարգից և դժգոհ է նրանց կատարած աշխատանքից, որ լրջորեն մտածում է անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին. «Մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու միջամտությանը, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով, ասել եմ՝ որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին եւ նրանցից հրահանգներ ստացող դատավորներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք», — ասաց Ն. Փաշինյանը, ապա հավելեց, որ առաջիկայում լուրջ քննարկում են ունենալու եւ որոշելու են անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը:


Թվում է, թե Փաշինյանի առաջարկի մեջ վտանգներ չկան, սակայն իրականում առաջակը իր մեջ մեծ վտանգ է պարունակում և աշխարհը դրա օրինակը արդեն տեսել է: Փաշինյանի այս քայլերը մեզ տանում են ոչ այնքան հեռավոր 1930-ականների Գերմանիա:  Փորձենք փաստերով խոսել, թե ինչով է Փաշինյանի առաջարկած անցումային արդարադատությունը նման Գերմանիայի 1930-ականների կանցլեր Հիտլերի Ժողովրդական դատական մարմնին:


Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական  կուսակցության ղեկավար Ադլոֆ Հիտլերը 1933 թվականի հունվարի 30-ին երկրի պառկամենտի ընտրությամբ դարձավ կանցլեր (վարչապետ):  Չնայած նրան, որ Հիտլերը Գերմանիայի գործադիր իշխանության ղեկավարն էր, այնուամենայնիվ նրա դիրքերը բավական թույլ էին, քանի որ ամեն անգամ, երբ կառավարությունը որևէ օրենք ցանկանար ընդուներ, ապա այն պետք է ստանար Ռայխստագի (պառլամենտ) հավանությունը, որտեղ իր կուսակցությունը փոքրամասնություն էր կազմում:


Հիտլերին օդի և ջրի պես անհրաժեշտ էր գտնել մի ճանապարհ, մի պատճառ, որի շնորհիվ նա կկարողանար չեզոքացնել իր բոլոր հնարավոր հակառակորդներին: Միայն այս քայլերից հետո նա կարողացավ վերջնական դիկտատուրա հաստատել Գերմանիայում:


Ադոլֆ Հիտլերը փնտրում էր ճանապարհ չեզոքացնելու իր ընդդիմախոսներին և նա գտավ այդ ճանապարհը: 1933 թվականի փետրվաի 27-ին այրվեց Գերմանիայի Ռայխստագի շենքը: Ըստ նացիստների, այդ հրդեհի հեղինակը կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբեն էր եղել: Այս միջադեպը հնարավորություն ստեղծեց ազգայնականներին բռնաճնշումների մեծ ալիք բարձրացնել: Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ Գերմանիան լիքն է դավաճաններով և այլ պետությունների գործակալներով և անհրաժեշտ է երկիրը մաքրել այդ աղբից: Հիտլերը հայտարարեց, որ հրդեհը կոմունիստների կողմից նախապատրաստվող հեղափոխության ազդանշան է:


Չնայած այն հանգամանքին, որ Հիտլերի կուսակիցները բռնաճնշումների և ֆաշիստական քարոզի մեծ ալիք էին սկսել, միևնույնն է նրանց չհաջողվեց 1933 թվականի մարտի 5-ի պառկամենտական ընտրություններում դառնալ մեծամասնություն:


Հիտլերը հայտնվել էր անելանելի իրավիճակում և հասկանում էր, որ իր կողմից վարվող քաղաքականությունը չի կարող մարդկանց  երկար պահել իր կողքին ու իրեն անհապաղ պետք էր չեզոքացնել բոլոր նրանց՝ ում կողմ կարող էր անցնել մարդկանց համակրանքը: Եվ ահա այս գաղափարի իրականացման համար Հիտլերն իր հերթական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ կա անհրաժեշտութուն երկրում ստեղծել  Ժողովրդական դատական մարմին, որի միջոցով նրանք կդատեն պետական դավաճաններին:


1933 թվականի Ռայխստագի ընտրություններից հետո, մարտի 21-ին, կառավարության առաջին նիստի ընթացքում առաջ քաշվեց մի գաղափար, որ կանցլերին՝ կառավարությանը տրվի հնարավորություն ընդունել օրենքներ առանց պառլամենտի հաստատման: Հիտլերը այս նախագծով ստանում էր անհավանական իշխանություն և միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն: Նա կարողացավ Ռայխստագում անցկացնել այս նախագիծը և նույն թվականի մարտի 24-ին Գերմանիայի նախագահի հաստատմամբ Հիտլերը ստացավ լայն ազատություններ:


Այս ամենից հետո Հիտլերն իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար Ժողովրդական դատական մարմին ստեղծելու որոշում կայացրեց: 1934 թվականի ապրիլի 24-ին ստեղծվեց նշված դատական մարմինը: Դատարանի անդամները նշանակվում էին անձամբ Հիտլերի կողմից՝ 5 տարի ժամկետով:


Այս դատական մարմինը դարձավ իրական գործիք՝ Հիտլերի ձեռքին՝ իր ընդդիմադիրների դեմ: Նշված դատարանի որոշումներով դատապարտվել է ավելի քան 225 հազար մարդ, որից 5 հազարի նկատմամբ կայացվել է մահվան դատավճիռ: Հիտլերի կողմից ստեղծված դատական այս մարմինի թիրախում հայտնվել են բացառապես հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք խանգարում էին նրան՝ Գերմանիայում  հաստատել  վերջնական դիկտատուրա:


Որևէ գնահատական չհնչեցնելով, պարզապես հարց ենք տալիս մեր ընթերցողներին, արդյոք Հայաստանի համար վտանգավոր չէ նման դատական մարմին ստեղծումը: Այստեղ կարևոր է, որ յուրաքանչյուրն ինքն իր համար պատասխան տալուց առաջ հիշի, որ Հիտլերի կողմից ստեղծված Ժողովրդական դատական մարմնի կողմից դատապարտված 225 հազար մարդիկ եղել են հասարակ մարդիկ, նրանց մեծ մասը չեն եղել կուսակցական ղեկավարներ և չեն ունեցել բիզնեսներ: Վստահաբար կարելի է ասել, որ նրանց մեջ եղել են շատերն ովքեր անգամ ծափահարել են Հիտլերին:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 295


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v