Կարևորը հիշեք «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» կարգախոսը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Կարևորը հիշեք «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» կարգախոսը

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 



«Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, որպեսզի բովանդակությունը չերևա:

Բայց ամեն ինչ հերթականությամբ:


Պ-ն Շարմազանովը վարչապետ Փաշինյանին անվանում է ամբոխավար, կարծես թե ոչ մի վատ բան չի ասում՝ միևնույն ժամանակ այս բառով փորձ անելով նսեմացնել ՀՀ հարյուր- հազարավոր մարդկանց: Նման հնարքի դիմում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը՝ Ազատության հրապարակն անվանելով թատերական հրապարակ:

Եվ, ընդհանրապես, պ-ն Շարմազանով ով խոսի հրապարակից ու ամբոխից՝ դուք Հունաստանի պատմությունից խոսեք, մեկ անգամ եք այդ հրապարակում մարդ տեսել, մեկ անգամ, երբ այդ մարդիկ գնացին ու միացան ընդդիմությանը:

Խոսում եք Լուդովիկոս 14-ից, Սահմանադրությունից՝ մոռանալով ձեր կուսակցության հոր համար կարած Սահմանադրությունը, խոսում սպառնալիքներից և մոռանում մարտի մեկը ու հետագայում դրանով սպառնալը, խոսում իրավունքներից, անմեղության կանխավարկածից՝ քաղբանտարկյալներ ունենալով կառավարման տարիներին, այլակարծություն եք ուզում մի ձեռքով, մյուս ձեռքով կայքեր ու հեռուստաընկերություններ վաճառում Քոչարյանին:


Խոսում եք սպարտացիների մասին, բայց դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք: 100 օր է անցել, երեք ամիս, իսկ դուք դեռ չեք հասկացել՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում: Այդքան Տրոցկին, Յակոբինացիները, Հունաստանը …

Ձերը Մարտի 1, Տուշոնկա , Սաքուլիկն են:

Հոգ չէ, պարո՛ն Շարմազանով, կարևորը հիշեք, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի փնտրեք: Ձեր վրա մատ չեն թափ տվել, դա ուրիշ բան էր, ձեր կյանքում դա նոր բան է, ժամանակի ընթացքում կսովորեք’«Օրենք» է կոչվում:


Հ.Գ. Իսկ եթե չեք կարողանում մարսել՝ պ-ն Աշոտյանը մեզիմ ֆորտեի տեղը գիտի: Իրեն էլ շուտով կանդրադառնամ»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 236


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v