Վարչապետ դառնալուց հետո 45 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վարչապետ դառնալուց հետո 45 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը

«Հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ»,- Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ հունիս ամսին, որը հետհեղափոխական առաջին ամիսն է, գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է. «ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել։ Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, ամենակարևոր արդյունքը՝ ՀՀ ավելի շատ գալիս, քան հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել 29 986 մարդով ավելի շատ մարդ, քան մեկնածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6 հազարով։ Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի։ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում անշարժ գույքի գներն աճել են, մեր հայրենակիցները բնակարաններ են գնում»։


Նրա խոսքով՝ այսօր դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 միլիարդով ավելի շատ գումար, իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով. «Ընդ որում՝ սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն ու Սփյուռքի մեր հայրենակիցներն ապագայի հանդեպ վստահություն ունեն։ Վերջին 3 ամսում Հայաստանի բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավելի վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիներն ու ներդրել են բիզնեսի մեջ։ 2018թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը վերցրած»։


3 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները, ըստ վարչապետի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ, ընդ որում՝ գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով. «Այս թվերը մի բան են նշանակում, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո թևակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան։ Տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու։ Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև դեռ շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում։ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ։ Վարչապետ դառնալուց հետո 45 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը»։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 249


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v