Լոռու դատախազությունում հարուցվել է քր գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Լոռու դատախազությունում հարուցվել է քր գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 2018 թվականի օգոստոսի 4-ին և 5-ին Վանաձոր քաղաքի տարածքում գործող մի շարք ուսումնական հաստատությունների նախկին և ներկայիս աշխատակիցներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդումներ, ապա նաև բացատրություններ են տվել այն մասին, որ ուսումնական հաստատություններում աշխատելու ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս պարտադրված կարգով իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումարներ են փոխանցել Լոռու մարզպետարանում գործող «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված հոդվածը, ինչպես նաև քաղաքացիների հաղորդումները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշով բավարար տվյալներ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախախապատրաստվել են նյութեր:


Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդգրկված լինելով «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի կազմում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, լրացուցիչ եկամուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, հրահանգել են մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին յուրաքանչյուր ամիս դպրոցի աշխատավարձի ֆոնդից մեկ տոկոսի չափով գումարներ փոխանցել «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին, որի արդյունքում ուսումնական հաստատությունների կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ամիս, առանց ուսումնական հաստատությունների աշխատակիցների գիտության, մեկ տոկոսի չափով պահումներ են կատարել վերջիններիս աշխատավարձի գումարներից և փոխանցել հիմնադրամների հաշվեհամարներին:


Արդյունքում, 2001-2018 թվականների ընթացքում միայն մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 15 ուսումնական հաստատություններից «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 82.011.166 ՀՀ դրամ գումար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես ուսումնական հաստատության աշխատակիցների, այնպես էլ՝ կազմակերպությունների օրինական շահերին, որը միևնույն ժամանակ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզի դատախազությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 221


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v