Հեղափոխության վրա մեծապես ազդել են նաև ԼԳԲՏԻ մարդիկ. Նվարդ Մարգարյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հեղափոխության վրա մեծապես ազդել են նաև ԼԳԲՏԻ մարդիկ. Նվարդ Մարգարյան












Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի, բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ LGBTnews-ը զրուցել է Pink Armenia հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանի հետ։ 


֊ Նվա՛րդ, Հայաստանում կտրուկ փոխվել է հասարակական֊քաղաքական իրադրությունը, և IDAHOT֊ի այս օրն առիթ է՝ խոսելու այն մասին, թե ինչպիսի հեռանկարներ են բացվում նոր իրավիճակում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրացման առումով։






֊ Նախ նշեմ, որ Հայաստանում հասարակական-քաղաքական իրադրության փոփոխության վրա մեծապես ազդել են նաև ԼԳԲՏԻ մարդիկ, ովքեր պայքարի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ սիրո և համերաշխության հեղափոխության հաղթանակը նաև ԼԳԲՏԻ անձանց հաղթանակն է։ Ավելին՝ նոր կառավարության ներկայացուցիչներն իրենց ելույթներում բազմիցս անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական կարգի վերականգնման, օրենքի առջև բոլորի հավասարության և իրավունքի գերակայության սկզբունքների մասին, ինչը, իրավամբ, հնարավորություններ է բացում Հայաստանի բոլոր խոցելի խմբերի ներկայացուցիչների և նախորդ իշխանությունների կողմից ճնշված խմբերի համար՝ իրացնելու իրենց իրավունքները հավասար պայմաններում, քանզի յուրաքանչյուր ոք Հայաստանում պետք է երջանիկ լինի։














 ֊ Ձեր կազմակերպությունն այս նոր իրավիճակում ի՞նչ նոր հնարավորություններ է տեսնում։
















֊ Մենք հուսով ենք, որ նախ կվերականգնվի արդար դատաքննության իրավունքի իրացումը մեր երկրում և դատարանները կլինեն ավելի անկախ ու մատչելի։ Մյուս կողմից մենք հուսով ենք, որ նոր կառավարությունն ավելի զգայուն կգտնվի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության հարցում և մարդու իրավունքների հարցը կպահի օրակարգում։ 




























 ֊ Երեկ հրապարակվել է Rainbow Europe֊ի ինդեքսը, որում Հայաստանը եվրոպական պետությունների շարքում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրացման հնարավորությունների առումով վերջից երկրորդ տեղում է՝ մրցելով Ադրբեջանի հետ։ Ինչի՞ վկայությունն է սա։
























֊ Այն ամփոփում է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենքներում և քաղաքականություններում իրավիճակը։ Հայաստանի՝ վերջից երկրորդ տեղում լինելը, իհարկե, խնդրահարույց է եւ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել բարելավելու ԼԳԲՏԻ անձնաց իրավունքների իրադրությունը մեր երկրում։ Ավելին՝ վիժեցնում է ցանկացած օրեսդրական նախաձեռնություն և քաղաքականության առաջարկ, որոնք կարող են բարելավել այդ իրադրությունը։ Սա մտահոգիչ է, և մենք հուսով ենք, որ առաջիկա տարիներին Հայաստանը կբարելավի իր տեղը այդ ցանկում։








Ամբողջական նյութը այստեղ



Ի դեպք պետք է նկատել, որ օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր մի լուսանկար, որում վարչապետ Փաշինյանի դիմանկարն էր ԼԳԲՏ համայնքի դրոշի ֆոնին: Այս լուսանկարը մեծ աղմուկ բարձրացրեց և համացանցում ակտիվ հոմոֆոբ զանգվածը ամենախիստ ձևով քննադատեց այն, համարելով այն սադրանք նոր կառավարության դեմ:




хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 233


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v