Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումի տակ ստորագրել են նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումի տակ ստորագրել են նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ ստորագրել են գլխավորապես Հանրապետական խմբակցության պատգամավորները, այն ստորագրել են նաև ՀՅԴ-ից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:


«Այս ստորագրություններով նրանք երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այնտեղ կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, երկու փոխնախագահների ստորագրությունները, դրանց մասին իրենք էլ են հայտնել: Ստորագրաթերթիկը մեծ հաշվով ամփոփված է: Ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են: Կան մարդիկ նաև այլ խմբակցություններից, մասնավորապես` Դաշնակցություն խմբակցությունից», — ասաց Վիկտոր Սողոմոնյանը:


Նա նշեց, որ անուն առ անուն կներկայացնի ստորագրողներին, երբ պատգամավորների հետ հարցը համաձայնեցվի:


«Զուտ էթիկական նկատառումներից կհամաձայնեցնեմ, որ իրենք թույլ են տալիս իրենց անունները ասել: Թեև այդտեղ որևէ գաղտնի բան չկա», — ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 385


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v