Յուրացման դեպք՝ պետական բաժնեմասով ՓԲԸ-ում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Յուրացման դեպք՝ պետական բաժնեմասով ՓԲԸ-ում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 8/1 որոշմամբ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման՝ մասնավորապես, «Կոլեկտորադրենաժային ցանցի պահպանման և շահագործման, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ» ծրագրի իրականացման համար պետական բաժնեմասով «Մելիորացիա» ՓԲ ընկերությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականության նկատմամբ:


Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։


Վերահսկողության արդյունքների և դրան առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ ծրագրի իրականացման համար ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մելիորացիա» ՓԲ ընկերության միջև 2016-2017թթ. կնքվել է դրամաշնորհի շուրջ 641 մլն. դրամի պայմանագրեր:


Դրամաշնորհների պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով «Մելիորացիա» ՓԲ ընկերությունը պետական բյուջեից հատկացված միջոցներով 2016թ. թվով 4 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է ընդհանուր 156 մլն. 871 հազ. դրամի, իսկ 2017թ.-ին թվով 5 տնտեսվարողների հետ՝ ընդհանուր 159 մլն. 986 հազ. դրամի «դրագլայն» տիպի էքսկավատորների վարձակալության պայմանագրեր:


«Մելիորացիա» ՓԲ ընկերությունը նշված պայմանագրերով վարձատու տնտեսվարողների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների շահագործման համար 2016-2017թթ. դուրս է գրել 3 մլն. 792 հազ. դրամի շուրջ 11 հազար լիտր բենզին՝ էքսկավատորների «մեխանիզատորներին» աշխատանքի տանելու և վերադարձնելու համար, մինչդեռ պայմանագրերով «Մելիորացիա» ՓԲ ընկերության համար նման պարտավորություններ չեն նախատեսվել, ավելին՝ պայմանագրերով սահմանվել է, որ էքսկավատորների տեղափոխումը, պահպանությունը և տեխնիկական սպասարկումը իրականացվում է կատարողի, այսինքն՝ վարձատուի կողմից:


Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված հետևյալ հանգամանքները, որոնք կարող են իրականացված լինել այլ չարաշահումների արդյունքում.


Մասնավորապես, վերահսկողության ընթացքում «Մելիորացիա» ՓԲ ընկերության վարձակալված էքսկավատորների շուկայական գների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը շուրջ 5 մլն դրամ է:


Այսպիսով, ընդամենը 25 մլն. դրամ արժեքով 5 միավոր գույքի վարձակալության և դրանց մեքենաների /աշխատավարձի/ համար 2016-2017թթ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ծախսվել է շուրջ 316 մլն. 857 հազ. դրամ:


Ընդ որում, անհատ ձեռնարկատերը, որի հետ միայն 2016 թվականին կնքվել է 61 մլն. 152 հազ ՀՀ դրամի էքսկավատորների վարձակալության պայմանագիր՝ վարձակալության գնումների ընթացակարգին մասնակցելիս որպես որակավորման տեխնիկական միջոցներ ներկայացրել է թվով 2 «Դրագլայն» տիպի էքսկավատոր, որոնցից մեկը ձեռք է բերել 2016 թվականի մարտին՝ գնման հայտի կազմման ամսաթվից 3 օր առաջ՝ «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալի որդուց՝ նույն ՓԲ ընկերության բաժնի պետից՝ 700 հազ. ՀՀ դրամով:


Պարզվել է նաև, որ 2016-2017թ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնված «դրագլայն» էքսկավատորով կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման ծավալներից փաստաթղթերով չի հիմնավորվել կոմիտեին հանձնված 30760 խմ մաքրման ծավալի իրականացված լինելու փաստը, չի հիմնավորվել, թե ով է իրականացրել դրանք և ինչ տեխնիկայով:


Բացի դրանից, չի հիմնավորվել նաև «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016թ. հանձնված բերվածքների տեղափոխման 19665 խմ, իսկ 2017թ. բերվածքների տեղափոխման և հարթեցման համապատասխանաբար՝ 2069 խմ և 27910 խմ ծավալ, ընդհանուր շուրջ 38 մլն. դրամի, քանի որ աշխատանքներ իրականացրած 3 կազմակերպությունները համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների չեն ունեցել համապատասխան տեխնիկա և աշխատանքային ռեսուրսներ՝ համապատասխան թվով գրանցված աշխատողներ:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 326


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v