Կառավարությունում վախենում են բռնել անտառը հատողների ձեռքը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Կառավարությունում վախենում են բռնել անտառը հատողների ձեռքը

Հեղափոխությունից հետո «Սոս» հաղորդաշարի հեղինակ Հայկ Բարսեղյանը և իր մի քանի ընկերները նախաձեռնություն սկսեցին, որով նպատակ էին հետապնդում պահպանել Դիլիջան ազգային պարկը և թույլ չտալ անխնա ծառահատումները: Այս խնդրի կապակցությամբ Բարսեղյանը հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո երիտասարդները անտառային պարեկություն էին իրականացնում և թույլ չէին տալիս ծառահատումներ:


Շաբաթներ անց, անտառահատումների հաշվին ֆինանսական եկամուտներ ստացող անձանց դրդմամբ անտառը հսկող երիտասարդները ծեծի ենթարկվեցին, որից հետո Հայկ Բարսեղյանը ելույթով հանդես եկավ նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում, որում մասնավորապես ասվում էր.«Մենք տրամադրված էինք , թե ի՞նչ անենք, որպեսզի անտառները պահպանվեն, ծառեր չհատվեն, իսկ կառավարությունում բնապահպանության նախարարությունը չգիտեմ ինչով է զբաղված , ոստիկանությունը չգիտեմ ինչով է զբաղված:


Մարդկանց ծեծում են ոստիկանների ներկայությամբ: Հայաստանի անտառային տնտեսության պահպանման գործում՝ կառավարությունը թերանում է: Ապացուցե՛ք, որ դուք տարբերվում ենք նախորդ անգործունակ կառավարությունից՝ բնապահպանական խնդրիներին ականջալուր լինելու և արձագանքելու առումով: Բազմիցս խնդրել եմ վարչապետի հետ հանդիպում, բայց չի ստացվել, հասկանում եմ որ զբաղված են, սակայն պետք է իմանան որ ոստիկանությունը և պատասխանատու այլ մարմինների անգործության են մատնված Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ»,-հայտնել է Հայկ Բարսեղյանը իր տեսանյութում՝ հավելելով , որ ցանկանում է, հոլովակը այնքան տարածվի, որ խնդրի մասին տեղեկանա և արձագանքի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հետո բնապահպան երիտասարդները սկսեցին ստուգումներ իրականացնել անտառամերձ բնակավայրերում, որպեսզի բացահայտեն անօրինական փայտահատման դեպքեր: Այս ստուգումներից հետո Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, փակեցին Երևան-Իջևան  ավտոճանապարհը:


Գյուղացիները ճանապարհը փակելով դժգոհում էին կառավարության գործունեությունից և հայտարարում, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։


Շատերին զարմացնում է, թե ինչու՞ կառավարությունը չի գնում կտրուկ քայլերի, քանի որ իրականում գյուղացիների պահանջը անօրինական է և հասկանալի է, որ նրանք սպասարկում են այն մարդկանց շահերը, որոնք անտառահատմամբ մեծ գումարներ են վաստակում:


Փայտը, որը հատվում է անտառում, իրականում ապահովում է Հայաստանի գյուղական համայնքների մեծ մասի ձմեռվա վառելափայտը: Եթե անտառի փայտը չլինի, ապա մարդիկ պետք է ստիպված իրենց բնակարանները ջեռուցեն գազով, իսկ գազը՝ ինչպես մամուլը գրեց,  ռուսները որոշել են այս տարի թանկացնել:


Ահա սա է պատճառը, որ կառավարությունը այդքան էլ խիստ չի պատժում անտառից փայտ գողացողներին: Կառավարությունում հասկանում են, որ եթե չլինի վառելափայտը, ապա ձմռանը մարդկանց ծախսերը մի քանի անգամ կավելանան, իսկ դա նշանակում է, որ ընտրությունների առաջ կմեծանա նաև հանրային դժգոհությունը նոր կառավարության նկատմամբ: Ահա այս հանգամանքներից ելնելով կառավարությունում որոշում են կայացրել փայտագողերի նկատմամբ խիստ չվարվել, բայց և չկանգնեցնել բնապահպանների պայքարը, որպեսզի այս անգամ էլ կառավարության դեմ դուրս չգա քաղաքացիական հասարակությունը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 239


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v