ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական միջոցառումների դեմ բողոքողների վերաբերյալ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական միջոցառումների դեմ բողոքողների վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա:


«Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երևան Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր մեջ պարունակում է ակնհայտ ռիսկեր ինչպես իրացման շրջանառության, այնպես էլ աշխատուժի և աշխատավարձի թերհայտարարագրման մասով: Ընդ որում, այդ ռիսկերը վեր են հանվել իր իսկ կողմից ներկայացված հաշվարկներով և հաշվետվություններով հայտարարագրված ցուցանիշների արդյունքում:


Հարկային գաղտնիք պարունակող և անհատ ձեռնարկատիրոջ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու նկատառումներից ելնելով` առաջարկում ենք հարկ վճարողին, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանալ իր գործունեությանն առնչվող ռիսկերին, որոնք հիմք են հանդիսացել հսկողական միջոցառում իրականացնելու համար», — նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ առաջադրված ռիսկերը, ինչպես նաև արձանագրված խախտման արդյունքներ չընդունելու պարագայում, հարկ վճարողը իրավունք ունի բողոքարկել հարկային մարմնի գործողությունները` ցանկության դեպքում դիմելով նաև հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 230


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v