ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ իր տպավորությունների մասին:
Նա խոստովանել է, որ Պուտինին ավելի «ծանր» էր պատկերացնում: Նրա խոսքով, իր համար «հաճելի անակնկալ» էր, որ Ռուսաստանի առաջնորդը «շատ պարզ և անկեղծ» մարդ է:
«Ինչն է ինձ դուր գալիս մեր հարաբերություններում: Այն, որ մենք ամեն ինչի մասին խոսում ենք պարզ և անկեղծ, և ես ասել եմ իմ Մոսկվա կատարած վերջի այցի ժամանակ, որ մեր հարաբերությունները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, պետտք է լինեն առանց մութ անկյունների հարաբերություններ»,-ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ դա չի նշանակում, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համաձայնության գան ամեն հարցի շուրջ: Փաշինյանը ընդգծել է, որ խոսքը գնում է «անկեղծ» հարաբերությունների մասին: