Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցում են պետությանը պատճառված վնասը՝ վճարվել է 55.7 մլն դրամ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցում են պետությանը պատճառված վնասը՝ վճարվել է 55.7 մլն դրամ

Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։


Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ տվյալ ընկերությունների պատասխանատու անձինք, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։ Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները պատշաճ չեն կատարել «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 21.11.2002թ. թիվ 1810-Ն որոշման 7-րդ կետով և 8-րդ կետի «ի» ենթակետով սահմանված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների վերահսկողության պարտականությունները՝ առաջացնելով էական վնաս և ծանր հետևանքներ։


Ի թիվս այլ ընկերությունների՝ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» և «Ավտոռադ», «Սեարվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության մեջ, ինչի առթիվ հարուցված քրեական գործերը քննվում են համապատասխանաբար ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Կոտայքի և Լոռու մարզային քննչական վարչությունների վարույթում։


Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխան իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին 10 մլն ՀՀ դրամ, «Ավտոռադ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից՝ 3մլն ՀՀ դրամ, «Սեարվի» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 6 մլն դրամ վճարելու մասին անդորրագրերը:


Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արարատի և Տավուշի մարզային քննչական վարչությունների վարույթում քննվող քրեական գործերով համապատասխանաբար «Արարատյան ավտոկայան» և «Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերությունների կողմից ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել համապատասխանաբար 30 մլն և 6.7 մլն ՀՀ դրամ։


Այսպիսով՝ միայն նշված ոլորտում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է 55.7 մլն ՀՀ դրամ։


Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 309


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v