Պեկինի «Շոուդու» օդանավակայանում մոտ 650 չվերթ է չեղյալ հայտարարվել
- 17.07.2018, 16:42,
- Լրահոս
- 0

Եղանակային պայմանների պատճառով Երկուշաբթի Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում մոտ 650 չվերթ է չեղյալ հայտարարվել. Չինաստանի մայրաքաղաքում արդեն մի քանի օր է չեն դադարում հորդառատ անձրևները, հայտնում է РИА Новости-ն:
Օդանավակայանը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ի դրությամբ հուլիսի 17-ին 364 չվերթ է չեղյալ հայտարարվել, 113-ը հետաձգվել է, փոփոխությունները հիմնականում անդրադարձել են ներքին չվերթների վրա: 16 թռիչքի ժամանումը հետաձգվել է, 279-ը չեղյալ է հայտարարվել:
Պեկինի օդերևութաբանական բյուրոն Չինաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում նախազգուշացման կապույտ և դեղին մակարդակ է հայտարարել: Անձրևների պատճառով քաղաքում 133 զբոսաշրջային օբյեկտ կփակվի, այդ թվում նաև՝ զբոսայգիներ, Չինական մեծ պատի հատվածներ, տաճարային համալիրները, բացօթյա ատրակցիոններ, փակ է են նաև զբոսաշրջային երթուղիները:
Նախազգուշացումը կգործի նաև չորեքշաբթի օրը:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 285