Բավարարվել են դատախազների միջնորդությունները` Մասիսի քաղաքապետի կազմակերպած անկարգություններին մասնակցած երկու մեղադրյալների մասով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Բավարարվել են դատախազների միջնորդությունները` Մասիսի քաղաքապետի կազմակերպած անկարգություններին մասնակցած երկու մեղադրյալների մասով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազների բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր Երևան քաղաքի Էրեբունի, ինչպես նաև Ավան վարչական շրջաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրյալներ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հանցագործությանը նրանց առնչությունը հիմնավորված չհամարելու պատճառաբանությամբ:


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի արկայությունը: Իսկ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը պարզելու համար գործերն ուղարկվել են ստորադաս դատարան՝ նոր քննության:


Հիշեցնենք, որ Կ. Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր Արեշի 26 փողոցների հատման վայրում Դ. Համբարձումյանի, Ս. Սահակյանի, Գ. Համբարձումյանի, Գ. Խաչատրյանի, Է. Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դ. Համբարձումյանի կողմից կազմակերպած՝ բռնությամբ և ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններին:


Հանցավոր խումբը սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել և տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել, էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել խաղաղ երթի մասնակիցներին: Այդ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մի քանի մասնակիցներ, պատահական անցորդներ, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողներ:


Իսկ մյուս քրեական գործի շրջանակում Կ. Տոնոյանը նույն հատկանիշներով մեղադրվում է Է. Պետրոսյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի «Ֆորդ» սերվիսին հարող տարածքում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում նույնանման հանցավոր գործողություններով հավաքի մասնակիցների, պատահական անցորդների, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, մի քանի ավտոմեքենաներ վնասելու մեջ:


Վարույթն իրականացնող մարմինները միջնորդություններ էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, սակայն անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժել էր միջնորդությունները:


Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հունիսի 5-ին դատարան միջնորդություն էին ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել էին, ինչի մասին որոշումների դեմ  էլ դատախազները ներկայացրել էին վերաքննիչ բողոքներ:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 259


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v