Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ։


2018 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 3-ը՝ օտարերկրացի։


Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակներում գտնվող 6 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված թափանցիկ հեղուկով, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով, 1 հատ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով և 2 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված մուգ գույն հեղուկով:


Բացի այդ, հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ եղել են. 1-ին փաթեթում եղել է դարչնագույն փոշենման զանգված, որի կշիռը կազմել է փաթեթի հետ մեկտեղ 1.83 գրամ, 2-րդ փաթեթում՝ 5.17 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգված, 3-րդ փաթեթում՝ 6.83 գրամ քաշով սև գույնի կոշտ զանգված, 4-րդ փաթեթում՝ 3.32 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, 5-րդ փաթեթում՝ 0.68 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, իսկ 6-րդ փաթեթում՝ 11.48 գրամ և 15.21 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված:


Բերման ենթարկված երկրորդ օտարերկրացու մոտ հայտնաբերվել է ապակե տարայով, ընդհանուրը՝ 85.27 գրամ քաշով անգույն, հոտավետ հեղուկ։


Նրանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է «Հերոին», «Ափիոն», «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, «Կրիստալի ջուր», «Մեթադոնի սիրոպ», որոնք Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ 2018 թվականի հուլիսի 6-ին՝ իրացնելու նպատակով:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։


Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը օտարերկրացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ևս երեք ՀՀ քաղաքացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու կասկածանքով։


Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 265


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v