Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Դավիթ Հարությունյանը, կուսակցությունը նաև պատրաստակամ է քննարկել նաև ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը։
Ըստ Հարությունյանի, իրենք ողջունում են Փաշինյանի միտքը, թե ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի կարեւորագույն մեխանիզմներ ներդնելով։ «Մասնավորապես, որպես կարեւորագույն մեխանիզմներ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա․ Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»,-ասել է Հարությունյանը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ անդրադառնալով կառավարության ծրագրի ազգային ժողով ներկայացման հարցին հայտնեց, որ հանրապետականը ժխտողական մոտեցում չի ցուցաբերի և որ տրամաբանական է նոր կառավարության ծրագրի ընդունումը։