• 11:41 – ՀՀ վարչապետը ստորագրել է Վ. Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գ. Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը 
  • 14:40 – Գազայի Հատվածում անկարգությունների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 23:34 – Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Video. Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք, իրոք, պետք է խոսենք. Ա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկի և Երևանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի:


«Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք, իրոք, պետք է խոսենք: Դժվար թե մենք կարողանանք կարճ ժամանակում քննարկել բոլոր խնդիրները, որոնք կան աշխարհում և մեր շուրջ: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ», — ասել է Լուկաշենկան, փոխանցում է РИА Новости-ն:


Բելառուսի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի նոր վարչապետին մանրամասնորեն պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին:


«Շատ կարևոր է, որ դուք ինձանից լսել այն, ինչը վերաբերում է Բելառուսին և մեր վերաբերմունքի՝ն եղբայրական հայ ժողովրդի և ձեր պետության հանդեպ: Հետևաբար, սա շատ կարևոր հանդիպում է», — ասել է Լուկաշենկան:


Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ պաշտոնում:


«Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, ինչպես և նախկինում: Մեր քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Դա կլինի նույնքան կառուցողական և բարեկամական», — վստահեցրել է Լուկաշենկոն:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 49


    Ձեր Մեկնաբանությունը
    Курсы валют ЦБ РФ12.05.2018
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000

    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր