Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Թուրքիայի վարչապետը պատասխանել է Փաշինյանին » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Թուրքիայի վարչապետը պատասխանել է Փաշինյանին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:


«Իհարկե տեսնենք, եթե Հայաստանը հրաժարվի տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմանների նկատմամբ սխալ դիրքորոշումից, եթե հրաժարվի ամեն ինչից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, մանրամասներն ուսումնասիրելով, համարժեք որոշում կկայացնենք», ասել է Թուրքիայի վարչապետը:


Մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը` «առանց նախապայմանների»։


«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը», ասել է նա։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 36


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր