• 11:41 – ՀՀ վարչապետը ստորագրել է Վ. Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գ. Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը 
  • 14:40 – Գազայի Հատվածում անկարգությունների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 23:34 – Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով


Լուրեր Հայաստանից | Լրահոս

Ռուս ընդդիմադիր գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանյան վերջին զարգացումներին, եւ հայտարարել է, որ Ռուսաստանը Սերժ Սարգսյանին օգնելու համար կարող է օգտագործել Հայաստանում գտնվող իր զորքերը, որից հետո ողջ Հայ ժողովուրդը կատի ռուսներին: Գրառման մեջ մասնավորապես ասված է.


«Հայաստանում հեղափոխություն է, Սերժ Սարգսյանը հայերին զզվացրել է իր ստերով, հավետ կառավարմամբ ու քրեական հեղինակությունների հետ կապերով։ Հայերը չեն հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ Սերժ Սարգսյանին: Նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդավարությունը եւ իշխանության հասնելու համար կուսակցությունների նորմալ ռոտացիան: Նրանք առաջին անգամը չէ, որ դուրս են գալիս փողոց եւ այս անգամ կարծես թե ժողովուրդը միասնական է»: Անդրեյ Զուբովը փաստում է, որ ընդդիմադիրների առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի վախենում այս հեղափոխությունն անվանել «թավշյա»:


«Պատկերացնում եմ, թե ինչպիսի սարսափով են Կրեմլում հիմա հետեւում Հայաստանում զարգացող իրադարձություններին: Չէ որ մի օր նույն զանգը իրենց մոտ էլ է հնչելու: Հայաստանում կան ռուսական զորքեր եւ Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում դրանք դուրս կգան Երեւանի փողոցներ: Կրեմլում այդքան իմաստնություն կունենան, անշուշտ, ինչպես իմաստնություն ունեցան անեքսիայի ենթարկել Ղրիմը, կամ երեկ` արգելափակել Telegram-ը»,- նկատում է ռուս ընդդիմադիր գործիչը եւ հավելում, որ եթե հանկարծ ռուսները ռազմական ուժ կիրառեն ընդդեմ հայերի, ովքեր դուրս են եկել փողոց, ապա Հայ ժողովուրդը կատի «Իվանին» /նկատի ունի ռուսներին/ ինչպես երբեք:


Այդ դեպքում, ըստ պատմաբանի, հնարավոր է, որ Հայաստանը ներառվի ՆԱՏՕ-ի կազմ, եւ վերանան այն սպառնալիքները, որ կան Թուրքիայից եւ Իրանից, իսկ ռուս զինվորները կհեռանան Հայաստանից: Զուբովը նկատում է, որ ֆորմալ առումով Ղարաբաղը այլ պետություն է իսկ տարածքային խնդիրներ Հայաստանը չունի: Նա ռուսների հնարավոր ռազմական ուժի կիրառումը ընդդեմ հայաստանյան ցուցարարների, համարել է մեծագույն հիմարությունը, որը կարող է թույլ տալ Պուտինը: «Հույս եմ փայփայում, որ մենք` ռուսներս, այս նոր հնարավորությունից չենք օգտվի եւս մեկ թշնամի մեզ վաստակելու համար»,- ամփոփում է ռուս ընդդիմադիր գործիչը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 82


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Курсы валют ЦБ РФ12.05.2018
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000

    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր