• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. շաբաթ օրը պաշտոնապես կներկայացվի նրա թեկնածությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ամփոփվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տասը տարվա կառավարման գործունեությունը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:



Նա ասաց, որ քննարկել են նաև Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը:


«Այսօր վերջապես ՀՀԿ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված, կարող եմ ասել, որ քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում, ՀՀԿ բոլոր գործիչները ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր նախօրեին, մենք շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին, պարզ է՝ ով է լինելու մեր թեկնածուն», — ասաց նա:


Շարմազանովի խոսքով՝ իրենք բոլորը վստահում են իրենց կուսակցության նախագահին:


«Երկուշաբթի ՀՀԿ-ն ԱԺ-ում իրենց թեկնածուին կներկայացնի», — ասաց ՀՀԿ խոսնակը:
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 70


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր