• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Ս. Սարգսյանին հեռացնելով անտեր ենք թողնելու ՀՀԿ-ին. Դ. Սանասարյան

 «Այսօրվանից սկսած, առաջին անգամ, առնվազն 8 օր՝ ՀՀ-ում Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չունի , մենք նշելու ենք  այդ առիթը»,- Ազատություն ռադիոկայանի եթերում ասաց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ավելացնելով որ այսօրվանից իրենց գործողությունները լինելու էլ ավելի ակտիվ և իշխանությունների համար նոր խնդիրներ են ստեղծելու:  


Հարցին,  թե հնարավո՞ր է, որ «Մերժիր Սերժին» , «Հանուն Հայաստան պետության ճակատ» և  «Իմ  քայլը» նախաձեռնությունը ապրիլի 13-ին միավորվեն պայքարի մեկ հարթակի շուրջ, Սանասարյանը պատասխանեց, որ այդ օրը ընդդիմադիր զանգվածը լինելու է Ազատության հրապարակում.


« Կան պայմանավորվածություններ իրար չխանգարելու , համատեղ ջանքեր ներդնելու, և կարող եմ ասել, որ իշխանությունները ավելորդ ջանք են գործադրում ասելու որ ընդդիմությունը պառակտված է, այդպես չէ՛: Պարտադիր չի որ բոլորը նույն կուսակցության մեջ լինեն, կարևոր է որ բոլորը նույն ուղղությամբ աշխատեն և իրար չխանգարեն և իրար փոխլրացնեն , ինչը ըստ իս արդեն առկա է»,-նշեց Դ. Սանասարյանը:


Դ. Սանասարյանը հարկ համարեց նշել, որ ժողովուրդը «կրակը չի ընկել» ՀՀԿ-ի ձեռքում և հնարավորություն կա այդ ամենին վերջ տալու.


«Հերիք է, պետք է ՀՀԿ-ին ուղարկել համապատասխան վայրեր և սկսել երկրում փոփոխություններ անել:


Երբ մենք ասում ենք «Մերժիր Սերժին» դա չի նշանակում միայն Ս. Սարգսյանին, այլ ամբողջ Սերժ Սարգսյանի համակարգին պետք է մերժել, քանի որ նա ՀՀԿ-ի սինվոլն է, հայրն է,  կարող է մի օր արձան դառնալ  և իրեն հեռացնելով մենք հանրապետականին անտեր ենք թողնում և անցնում ողջ ՀՀկ-ին դուրս հանել այդ շենքերից»,-ասաց Դ. Սանասարյանը:


 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 85


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր