Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին ու Էդմոն Մարուքյանին խորհուրդ է տալիս հանգստանալ և լիցքաթափվել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին ու Էդմոն Մարուքյանին խորհուրդ է տալիս հանգստանալ և լիցքաթափվել

 Tert.am–ի հետ զրույցում ԱԺ « Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  ՀՅԴ-ին ու «Ելք»–ից Էդմոն Մարուքյանին խորհուրդ է տալիս հանգստանալ և լիցքաթափվել, ինչպես նաև չանել վերլուծություններ, որոնցից հետո կարող են հայտնվել անհարմար վիճակում: Եվ սա ասում է այն համատեքստում, որ «Ծառուկյան» դաշինքը, ըստ նման վերլուծությունների՝ կմտնի կոալիցիա:


-Տիկի՛ն Զոհրաբյան,  Էդմոն Մարուքյանը «Առավոտ» օրաթերթում հրապարակված  հոդվածում նաև  «Ծառուկյան» դաշինքի մասով  էր կարծիք հայտնել, որ ըստ ամենայնի, Դաշինքը կողմ կքվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին և կմտնի կոալիցիա: Նաև ՀԺ-ում նույնպես կար նման վերլուծություն, որ կողմ եք քվեարկելու: Նման որոշում դաշինքում կայացվե՞լ է, թե ոչ:


-Տպավորություն ունեմ, որ որոշ քաղաքական ուժեր իրենց շատ խնդրահարույց ներքին կոնֆլիկտները թողած, և հանրային ուշադրությունը դրանցից շեղելու համար փորձում են զբաղվել իրենց չվերաբերող խնդիրներով, մասնավորապես` «Ծառուկյան» դաշինքի հարցերով:


Դաշինքում վարչապետի հետ կապված որևէ որոշում չկա և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միայն այն ժամանակ,երբ «Հանրապետական» կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի վարչապետի իր թեկնածուին: Այդուհանդերձ, իմ համար առնվազն հասկանալի չէ կամ, եթե լինենք անկեղծ, խիստ հասկանալի է, թե ինչու որոշ քաղաքական ուժեր վերջին շրջանում իրենց խիստ անհասկանալի գործունեությունը ստվերելու համար զբաղված են բացառապես «Ծառուկյան» դաշինքի խնդիրներով: Նման քաղաքական ուժերին, գործիչներին, մամուլում տարբեր ապատեղեկատվություն տարածող այդպես կոչված՝ վերլուծաբաններին խորհուրդ եմ տալիս առուն չթռած` հոպ չասել: Ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը, կիմանաք առաջիկա օրերին: Նորից եմ ասում՝ մի հրապարակեք տեղեկատվություն և մի արեք վերլուծություն, որից հետո կարող եք հայտնվել խիստ անհարմար վիճակում, և ձեր բոլոր այսպես կոչված քաղաքագիտական վերլուծություններն ուղղակի կարող են զրոյացվել:


-Ձեր  ասածից դուրս է գալիս, որ Էդմոն Մարուքյանի կանխատեսումը չի՞ իրականանալու և Դաշինքը նրա ասածի հակառակն է քվեարկելու, այսինքն՝ դեմ:


-Կրկին բոլոր քաղաքական ուժերին խորհուրդ եմ տալիս զբաղվել իրենց գործերով: Հատկապես, որ դատելով առկա իրողություններից, տվյալ քաղաքական ուժերն այսօր այնպիսի պրոբլեմներ ունեն, որ իրենց պրոբլեմները պիտի որ իրենց բավարարեն: Խոսքը  վերաբերում է մի քանի քաղաքական ուժերի, ովքեր վերջին շրջանում իրենց օրակարգի հարցը դարձրել են «Բարգավաճ Հայաստանի» և «Ծառուկյան» դաշինքի ճակատագիրը: Մենք մեր անելիքը լավ գիտենք, և նորից խիստ բարեկամաբար, խորհուրդ եմ տալիս չանել հայտարարություններ և վերլուծություններով, որոնք հետագայում իրենց կկանգնեցնեն խիստ անհարմար իրավիճակի առաջ։


-Նկատի ունե՞ք այն, որ ՀՅԴ ԳՄ նորընտիր ղեկավար Արսեն Համբարձումյանն օրերս կատեգորիկ դեմ էր արտահայտվել ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս դառնալուն՝ ասելով, որ դա շատ սխալ կլինի, որովհետև երկրին նաև մեծ և ուժեղ ընդդիմություն է պետք:


-Նորից պիտի ասեմ այն, ինչ ասացի. յուրաքանչյուր քաղաքական ուժ թող զբաղվի իր խնդիրներով:  ԲՀԿ –ի օրակարգում կոալիցիայի մաս դառնալու խնդիր չկա և բոլոր այն քաղաքական ուժերը, գործիչները, ովքեր մեծապես անհանգիստ են այս հարցով, նրանց խորհուրդ եմ տալիս հանգստանալ և լիցքաթափվել:


_Բայց, այդուհանդերձ, Էդմոն Մարուքյանը գտնում  է և  այդ հայտնի հոդվածում պահանջում է ընդդիմության համար  պաշտոններ և  քաղաքական իրավունքներ՝ ՍԴ-, ՀՌԱՀ, ԿԲ  խորհրդի անդամներից  2–ին նշանակելու հարցում:   Գոնե այդ մասով Դաշինքը համամի՞տ է իր հետ:


-Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և քաղաքական ուժ պետք է գործի առկա Սահմանադրության շրջանակներում: Այս պահին Սահմանադրությունը նման լրացուցիչ լիազորություններ ընդդիմության համար չի նախատեսում: Եթե «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները սահմանադրական փոփոխությունների առաջարկի ունեն, ապա պատրաստ ենք իրենց հետ քննարկել դրանք: Այս պահին գործող Սահմանադրությունը նման լիազորություններ չի սահմանում, ուստի խոսել մի բանի մասին, որն ի սկզբանե դատապարտված է, համարում եմ անլուրջ:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 375


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v