Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը՝ Իրանի քաղաքացի 24-ամյա Զեյնաբ Հուսեինին, այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով ժամը 7:45 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից ստացած տեղեկությունները, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար: