«Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի

Ապրիլի 4-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Վեոլիա Ջուր» ընկերության հանդեպ վարչական ակտ կիրառելու մասին հարցը:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից:


2018 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել քաղաքացի Նիկոլայ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2017 թվականի մարտի 31-ին դիմել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ավ. Իսահակյան փողոցի №3 տան նոր համակարգն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու համար, սակայն սահմանված ժամկետում միացման պայմանագիր կնքելու առաջարկություն չի ստացել։


Ընկերությունը ամիսներ անց միայն 2017 թվականի նոյեմբերի 13-ի գրությամբ ներկայացված պարզաբանումներում միացման պայմանագրի կնքման գործընթացը կապել է նշված հասցեում ապօրինի ջրամիացման առկայության հետ:


2018 թվականի փետրվարի 9-ին էլ Հանձնաժողով է դիմել Արզուման Հարությունյանը՝ հայտնելով, որ 2018 թվականի հունվարի 9-ին դիմել է Ընկերություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ գյուղի 3-րդ փողոցի №50 տան նոր համակարգն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու համար, սակայն սահմանված ժամկետում տեխնիկական պայմաններ չի ստացել, որի առնչությամբ ընկերության կողմից ստացել է բանավոր պատասխան, որ դիմումը Ընկերության աշխատակցի անփութության պատճառով չի մուտքագրվել և պետք է սպասել:


Հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը խախտել է Կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը Կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է։


Ելնելով վերոնշյալից՝ հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «Վեոլիա Ջուր» ընկերությանը 5 միլիոն ՀՀ դրամով:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 302


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v