ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձել է նաև այն հարցին, թե ապրիլի 17-ից հետո, երբ արդեն ընտրված լինի վարչապետը՝ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը:
Ու պարզվում է, որ գործող նախագահի կինը հետևելու է ամուսնու օրինակին և իր դիրքերը չի հանձնելու չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջը: Ինչպես հավաստիացրել է Գևորգ Կոստանյանը, քանի որ ֆունկցիոնալ առումով առաջին դեմքը վարչապետն է, ապա առաջին տիկինը պետք է լինի նրա կինը:
Փաստորեն Արմեն Սարգսյանն ու իր տիկինը զրկված են անգամ ամենաձևական լծակներից ու այսքանից հետո հարց է առաջանում, թե ՀՀ փոփոխված Սահմանադրության մեջ ինչու՞ է նշվում, որ նախագահը պետության գլուխն է: