Արմենչիկի մասին դասեր կարող են լինել դպրոցներում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Արմենչիկի մասին դասեր կարող են լինել դպրոցներում


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մեջ տեղ գտած որոշ նախադասություններ ապշեցրել են մի շարք իրավապաշտպանների:


Ռազմավարությունն իր մեջ իսկապես մեծ վտանգներ է պարունակում, որոնք միտված են խեղելու մատաղ սերնդի աշխարհընկալումը: Օրինակ, կա  կետ, որտեղ օտար մշակույթին հաղորդակից լինելը դիտվում է վտանգների շարքում: Փաստորեն, համաշխարհային մշակույթը, որն ուղղակի ինտելեկտուալ հանրության ձևավորման հիմնական աղբյուրն է: Փաստաթղթում նաև շարադրված է, որ դպրոցականը պարտավոր է լինել ոչ միայն հայրենասեր, այլև ռազմահայրենասեր:


Փաստորեն պետությունը ցանկանում է ստեղծել մի հանրույթ, որի աշխարհընկալումը բավական նեղ է և պատրաստ է ամեն պահի մեռնել հանուն նրա՝ ինչը այդ պահին իշխանությունները կարող են անվանել «հայրենիքի պաշտպանություն», որը կարող է բավական հեռու լինել հայրենիքի պաշտպանության իրական գաղափարից: Օրինակ , իշխանությունները կարող են կոչ անել ճնշել բոլոր նրանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, քանի որ դա վտանգում է ՀՀ անվտանգությունը:


Հետաքրքիր է նաև, թե ինչ են տալու երեխաներին, եթե պետք է հեռու պահեն նրանց օտար մշակույթից: Դատելով իշխանությունների վերջին պարգևատրումներից և մշակույթի մասին նրանց պատկերացումներից պետք չէ բացառել, որ դպրոցներում օրինակ դասավանդվի ռաբիս երգիչ Արմենչիկի կյանքն ու գործունեությունը, կամ սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանի փիլիսոփայական միտքը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 344


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v