Հայաստանը մեկուսանում է արտաքին աշխարհից և թուլանում. Արմեն Վարդանյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանը մեկուսանում է արտաքին աշխարհից և թուլանում. Արմեն Վարդանյան


Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության գործունեության մասին հայտարարությունը, որն օրերս արվեց նոր մտահոգությունների տեղիք է տվել փորձագիտական շրջանակներին: Այս խնդրի կապակցությամբ politik.am-ը զրուցել է ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի հետ:Հարցազրույցը ստորև.


ՀՀ ՊՆ-ն օրերս հայտարարեց, որ դեռևս քննարկվում է ՀՀ ում ՌԴ ռազմական ոստիկանության գործունեության հարցը, բայց այսօր արդեն տեսանյութ է հրապարակվել, որը ապացուցում է, որ ՌԴ ՌՈ-ն մարտի 15-ից արդեն իսկ ծառայություն է իրականացնում Գյումրիում: Ինչպե՞ս կարող է սա անդրադառնալ Հայաստանի հեղինակության վրա, երբ պետությունը հայտարարում է, որ հարցը քննարկվում է, իսկ դաշնակից համարվող պետության ռազմական օկրուգներից մեկի գլխավոր շտաբը կյանքի է կոչում դեռևս քննարկվող հարցը: 


-Այն ինչ տեղի ունեցավ օրերս այլ կերպ քան խայտառակություն չի կարելի անվանել: Նախ՝ Հայաստանի քաղաքացիները ռուսական ԶԼՄ-ներից տեղեկացան, որ Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են տեղակայվելու: Հետո՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են տարվում այդ հարցի իրավական կարգավորման շուրջ և  միայն դրանից հետո հնարավոր են ռուսական ռազմական ոստիկանների տեղակայումը Հայաստանում: Այնուհետև պարզվեց, որ ռուս ռազմական ոստիկանները արդեն իսկ մարտի 15-ից ծառայություն են իրականացնում Հայաստանում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կամ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը այնքան կոմպետենտ չէ, որ տեղյակ չէր, որ ռուս ռազմական ոստիկանները Հայաստանում արդեն ծառայություն են իրականացնում կամ էլ դիտավորյալ մոլորության մեջ էր գցում հանրությանը: Իսկ ամենասարսափելին այն է, որ կառավարությունը առանց համապատասխան իրավական կարգավորման է նման իրավունք տվել ռուսներին: Սա մեծ հարված է մեր պետականությանը: Ոչ մի իրեն հարգող պետություն նման բան թույլ չէր տա:


Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայությունը Հայաստանում ի՞նչ վտանգներ կարող է պարունակել մեր պետության համար, տեսակետներ կան որ այդ ուժը կարող է օգտագործվել նաև հասարակական ընդվզումների դեմ, որքանո՞վ է լուրջ նման մտավախությությունը:


-Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ նպատակներով կարող են օգտագործվել այդ ուժերը, բայց կարող եմ ասել, որ դրանից մեզ միայն վնասներ են լինելու: Ի դեպ Պերմյակովի դեպքից հետո, եթե հիշում եք Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորներն էլ էին փողոցում ավտոմատներով նրան փնտրում, ինչի իրավունքը նրանք բացարձակապես չունեին: Հետագայում նույնիսկ Գևորգ Կոստանյանը խոստովանեց, որ այդպիսի իրավունք չունեին ռուս զինծառայողները: Այդ ռազմական ոստիկանները կարող են վախ սփռել Գյումրիում կամ աստված մի արասցե, եթե ռազմաբազայի զինծառայողները նոր հանցագործություններ կատարեն նրանց բռնեն ու թույլ չտան, որ նրանք Հայաստանում դատվեն:


Տեսեք վերջին տարիներին Հայաստանը երկարաձգել է 102-րդ ռազմաբազայի ներկայության ժամկետը 49 տարով, ՌԴ-ի հետ ստեղծել է համատեղ ՀՕՊ և զորամիավորում, Հայաստանը մեկ օրում դարձավ ԵԱՏՄ անդամ՝ սրանք մեր երկրի ինքնիշխանությանը անդառնալի վնասներ չե՞ն հասցնում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի կանխվի այս ընթացքը:


-Այն որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները մեր երկիրը դարձրել են Ռուսաստանի ֆորպոստը արդեն քչերի մոտ է կասկած հարուցում: Ու դրա պատճառով Հայաստանը ավելի ու ավելի է տուժում: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը 2018թ. համար Վրաստանին որպես ֆինանսական օգնություն կհատկացնի 105 մլն դոլար, իսկ Հայաստանին՝ 6 մլն դոլարի չափով: Պատճառը հենց սա է: Մեր իշխանությունները որքան ավելի են խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, այնքան ավելի ենք մեկուսանում արտաքին աշխարհից և թուլանում: Այս ընթացքը կանխելու համար Հայաստանում պետք է այնպիսի ուժ իշխանության գա, որն աստիճանաբար երկիրը դուրս կբերի Ռուսաստանի ազդեցության գոտուց:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 316


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v