«Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան — Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Համլետ Ղուկասյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնություն ցուցաբերել 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 34-ամյա Հովհաննես Սարգսյանին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ.Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վալերի Խաչատրյանը ով հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ 37-ամյա Սարիբեկ Կարապետյանի անվամբ: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածնները նշում էին, որ 06-ի վարորդին օգնության եկած, վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 351


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v