Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները միջազգային հանրության աչքերում նույնանում են ահաբեկչության հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները միջազգային հանրության աչքերում նույնանում են ահաբեկչության հետ

«Ժամանակ» թերթը գրում է.


«Սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Արեւմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»:


Մեկնաբանության եւ պարզաբանում ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Դեսպանի պատասխանում ասվում է. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերի, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»,-ասել է Միլզը:


ԱՄՆ դեսպանի պատասխանը խիստ ուշագրավ է՝ ինչքան էլ կանխատեսելի լինի նրա պատասխանի բովանդակությունը: Որեւէ բանական մարդ չէր կարող ակնկալել, որ ԱՄՆ-ը կամ ժողովրդավարական որեւէ այլ երկիր կարող է աջակցել ահաբեկչությանը, քաղաքական բռնությանը: Մյուս կողմից՝ Միլզի գնահատականը միանշանակ է եւ որեւէ տարընթերցման տեղիք չի տալիս:


ԱՄՆ դեսպանի խոսքի բովանդակությունից զատ՝ շատ ավելի էական է այն կոնյունկտուրան, ժամանակային միջակայքը, որում հնչեցվել է հայտարարությունը: Բանն այն է, որ «ծռության» քաղաքական խոսափող համարվող «Հանուն Հայաստան պետության» ճակատն այս օրերին ակտիվ փողոցային պայքար է ծավալում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ, եւ տեղի ունեցող հանրահավաքներում հնչում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, գտնվում են քաղաքականության եւ բռնության սահմանագծին: Ավելին՝ օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը բանտից իրենց կողմնակիցներին, ըստ էության, զինված ապստամբության կոչ արեց: Ահա այս համատեքստում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կիրառական քաղաքական նշանակություն է ստանում. Վաշինգտոնը թափանցիկ ակնարկում է, որ չի հանդուրժելու իշխանության տապալման հակասահմանադրական որեւէ փորձ:


Իրադարձությունների նման սցենարը մենք կանխատեսել էինք. երբ Ազատության հրապարակի հարթակը քաղաքացու կեցվածք չի ունենում, նույնիսկ գործող ավտորիտար, օլիգոպոլ իշխանությունը միջազգային հանրության աչքերում լեգիտիմացվում եւ ավելի քաղաքակիրթ է երեւում:


Մյուս կողմից՝ քաղաքական արկածախնդրությունն ըստ էության լեգիտիմացնում է խիստ դատավճիռները Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» գործերով: Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները միջազգային հանրության աչքերում նույնանում են ահաբեկչության հետ. պատահական չէ, որ Սեֆիլյանի՝ քաղաքական հաշվեհարդար հիշեցնող դատավճիռը չարժանացավ միջազգային արձագանքի:


Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ծավալվող պայքարը չի արժանանալու ոչ միայն մեր հասարակության, այլ նաեւ միջազգային հանրության աջակցությանը՝ ըստ էության նպաստելով Սերժ Սարգսյանի նոր իշխանության լեգիտիմությանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 284


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v