Եզդիներին ստիպում են արաբներին հանձնել Շարֆադինի տաճարը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Եզդիներին ստիպում են արաբներին հանձնել Շարֆադինի տաճարը

Թուրքական զինված ուժերը Աֆրինը գրավելուց հետո  հայտարարում են Մանբիջ հասնելու ծրագրերի մասին: Ավելին, Էրդողանը մի քանի օր է անդադար սպառնում է Իրաքի եզդիաբնակ Սինջարի մարզ մտնել, եթե այն չմաքրվի, իր բնորոշմամբ, Քրդական աշխատավորական  կուսակցության ահաբեկիչներից:


Իրաքում գտնվող «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին Politik.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրում լարված վիճակ է։ Թեեւ ռազմական ակտիվություն չի նկատվում, բայց զգուշավորություն կա: Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը՝ ասաց, Իրաքի կենտրոնական իշխանությունն ու Քրդական աշխատավորական կուսակցությունը համաձայնության են եկել եւ խաղաղ բնակչության անվտանգությունից ելնելով ՔԱԿ անդամներն արդեն երկու օր է լքել են տարածքը. «Ես այս պահին գտնվում եմ Հյուսիային Իրաքում՝ Քուրդիստանի հատվածում: Այն տարածքում, որոնց պաշտպանությամբ զբաղվում էին քրդական աշխատավորական կուսակցության անդամները, արդեն առկա են Իրաքի կենտրոնական զինված ուժերը: Էրդողանի օրերս արված հայտարարությունը անակնկալ էր։ Մինչեւ այս պահը որեւէ ռազմական գործողություն տեղի չի ունեցել: Նպատակը անհասկանալի է: Լարվածություն կա այնքանով, որ բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան Էրդողանի իշխանության ներքո անկանխատեսելի պետություն է եւ կարող է ամեն պահի արկածախնդիր քայլեր իրականացնել: Եվ խաղաղ բնակչությունը բավականին մեծ վտանգի առջեւ կկանգնի»,-ասաց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ օրերս Թուրքիայի և Իրաքի ներկայացուցիչները հանդիպել են և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան առանց Իրաքի հետ համաձայնեցնելու որևէ գործողության չի դիմի. «Սակայն Իրաքն էլ իր հերթին պարտավորություն է վերցրել իր վրա, որ Սինջարից կհեռացնի Թուրքիայի համար անցանկալի բոլոր ուժերին: Երեկ արդեն Իրաքի ԶՈւ-ն փորձել է եզդի ազատամարտիկների վերահսկողության տակից վերցնել եզդիների համար կարևոր սրբավայր Շարֆադինի տաճարը ու դրան հարակից բնակավայրը: Շարֆադինի տաճարը պետք է նկատել, որ այն եզակի վայրերից էր, որ անգամ 2014-ին ահաբեկիչները չկարողացան գրավել, իսկ հիմա Իրաքը փորձում է հեռացնել այդտեղից եզդի զինվորականներին: Սա իսկապես բարդ իրավիճակ է ստեղծում, որը կարծում եմ լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը հույս հայտնելով, որ եզդիները կկարողանան լեզու գտնել Իրաքի իշխանությունների հետ:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 277


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v