Ոմանց զգայարանները խոցվել են, երբ հրապարակվել է Սասնա Ծռերից մի քանիսի կոպիտ խոսքը ապստամբության օրերին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ոմանց զգայարանները խոցվել են, երբ հրապարակվել է Սասնա Ծռերից մի քանիսի կոպիտ խոսքը ապստամբության օրերին

Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են, երբ ցեղասպան վարչակազմի դատարանում հրապարակվել է Սասնա Ծռեր խմբավորման մի քանի անդամի կոպիտ խոսքը ապստամբության օրերին։


«Քաղաքական» ու «քաղաքակիրթ» այդ պարոնները, որ կամա թե ակամա կողմ են միայն պետությունը զավթած և այն ցեղասպանության գործիքի վերածած հանցավոր վարչակազմի բռնությանը, իսկ վերջինիս նկատմամբ պատասխան բռնությանը դեմ են, որովհետև կամ կառավարող հանցախմբի շահառու են կամ պարզապես ուժ ու քաջություն չունեն զենք վերցնելու հանուն ազատության ու արժանապատվության, բաց չեն թողնում Սասնա Ծռերից զատվելու, բռնությունը և կոպտությունը մերժելու միջոցով համապատասխանաբար հանցախմբի բռնությունը կամ իրենց վախկոտությունն արդարացնելու պատեհ առիթը։


Ի դեպ, զլմ-ներում Արցախյան շարժման 30-ամյակի վերաբերյալ արդեն մեկ ամիս շարունակվող համարյա բոլոր քննարկումները վերաբերվում են դրա հանրահավաքային բաղադրիչին, որպեսզի տպավորություն առաջանա, թե Արցախը հանրահավաքներով է ազատագրվել։


Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ժողովուրդը վաղուց զատվել է իրենց նման ստերիլ փափկասուններից, որ բռնացողին Հայրենիք ու պետականություն են հանձնում «քաղաքական» ու «քաղաքակիրթ» վարքագծով։


Առիթն օգտագործելով, վերստին հիշեցնում ենք, որ․


ա) Հայաստանը զավթած ցեղասպան գաղութային վարչակազմը և նրան ծառայողները ազգադավ ոճրագործներ, ուստի՝ թշնամիներ են, այդ պատճառով նրանց հետ պետք է խոսել զենքով ու ապստամբության լեզվով, որը երբեմն նաև կոպիտ է լինում,


բ) զավթված երկրում ցեղասպանվող ժողովրդին կեղծ մարդասիրությամբ, խաղաղասիրությամբ կամ օրինապաշտությամբ մոլորեցնելը և բռնությանը բռնությամբ պատասխանելուց հետ պահելը ցեղասպանության հանցակցություն է։


 


Վարուժան Ավետիսյան


Սասնա Ծռեր խմբավորման անունից


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 209


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v