• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Մեկ շաբաթ իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու. սա վճռական ճակատամարտ է

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային գործընթացներ են իրականացվելու այն ժամանակ, երբ նա նախագահ չի լինելու, ինչը նշանակում է, որ նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, կառավարություն չի լինելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ասաց, որ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա ու կվերցնի:


— Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական ակցիաներ են ձևավորվում սոցիալական հարթակներում, ազատամարտիկներից մեկը նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Դուք ևս հայտարարում եք փողոց դուրս գալու մասին: Ներկայիս իրավիճակում որքանո՞վ եք հավանական համարում ձեր պայքարի հաջողությունը:


-Ողջունում եմ քաղաքացիական ու քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորում՝ մի վերապահումով, որն է մեթոդաբանությունը: Գիտեք, որ մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ու «բաց ձեռքերի» քաղաքականությունը, որը ենթադրում է կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը: Նույնիսկ հակաբռնությունը որպես գործողություն մեզ համար ընդունելի չէ: Ես ողջունում եմ, մեծ հարգանքով եմ վերաբերվում Վոլոդյա Ավետիսյանին, քաղաքացիական հասարակության հավաքներին:


— Հանրությունը կկանգնի՞ ձեր կողքին: Դուք ասում եք, որ եթե մարդիկ ոտքի չկանգնեն, հնարավոր չէ ոչինչ անել:


— Դա մի հարց է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել գործողության մեջ:


— Այս օրերին պարբերաբար խոսում եք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվելիք ակցիաների մասին: Հանրության կողմից ազդակներ ստացե՞լ եք, նրանց տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ Ձեզ փոխանցվե՞լ է:


— Հանրության մոտ կա սպասում: Երբ հրապարակենք մեր գործողությունների ծրագիրը, այս հարցի պատասխանը կստանանք: Մենք մեր շրջանում էներգետիկա ենք զգում, և սկզբի համար դա բավարար է: Մենք մեր էներգետիկան կփոխանցենք Հայաստանի քաղաքացիներին:


— Ակնկալում եք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀԿ-ականների քվեարկության վրա կարողանաք ազդե՞լ:


— Սա այն հարցն է, որի պատասխանը կփորձենք գտնել գործողության մեջ: Մենք մեզնից կախվածը կանենք: Ես իմ քայլը կանեմ, ով քայլ ունի անելու, թող անի: Քաղաքական գործընթաց կլինի, որը կոնկրետ քաղաքական շարժում է, ուղղված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, որն իր մեջ կներառի քաղաքական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձևերը:


— Ինչպե՞ս եք իրավիճակը վերահսկելու, որ անհնազանդության պայքարի չվերածվի այս ամենը:


— Բոլոր քաղաքացիներին պետք է պարզ լինեն խնդրի կոնտեքստը, հարցի նպատակները, լուծման միջոցները: Ցանկացած ոք, ով այդպիսի գործողություն կձեռնարկի, չի կարող կապ ունենալ մեզ հետ, դուրս է մեր գործողություններից: Որևէ մեկը, ով նման գործողություն կկատարի, դուրս է մեր շարժումից, մեզ հետ կապ չունի:


 «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը հայտարարել էին, որ փողոցային պայքարի դուրս գալու հարցն իրենց համար փակված չէ, և ինչ-որ պահի իրենք կարող են միանալ Ձեզ: Ձեր կարծիքով՝ ե՞րբ կմիանան, ո՞ր պարագայում:


— Դուք բոլորդ էլ տեսնում եք, որ «Ելք»-ում աշխատանքային նորմալ մթնոլորտ է, բոլորս միասնաբար քվեարկում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում, թե անհաղթահարելի ճեղքեր են առաջացրել մեր մեջ, որոնք կարող են հանգեցնել կատաստրոֆիկ հետևանքների: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին և շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշումներին: Մենք ունենք կոնսենսուս այն մասին, որ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, որ նրանք նախապես տեղեկացված լինեն: Չեմ կարծում, որ երբ պահը գա, մեր գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը՝ պրոցեսները ժողովրդավարության օրինականության և զարգացման հուն տեղափոխելու համար:


— Երբ նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխություններ, այն ժամանակ Ձեզ համար պարզ չէ՞ր, որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության, նրա պաշտոնավարման ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ այդ գործընթացը բնութագրեցիք որպես կեղծ օրակարգ: Ավելի հեշտ չէ՞ր Ս. Սարգսյանի երրորդ վարչապետության դեմ պայքարել սահմանադրական փոփոխությունների ժամանակ:


— Եկեք բացենք 2015թ.-ին գրած հոդվածներս: Այնտեղ գրված է, որ, այո՛, սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար: Բայց եթե ենթադրենք, որ 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեն պարտվի, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվելու: Մեր դիրքորոշման հիմնական թեզն այն էր, որ վերարտադրության դեմ պետք է պայքարենք հենց նույն վերարտադրության պրոցեսի ժամանակ: ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ես բերել եմ Բորոդինոյի ճակատամարտի օրինակը՝ ասելով, որ երբ Նապոլեոնը մտավ Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի կեսը զիջեց ֆրանսիական զորքին, որովհետև համարում էին, որ վճռական ճակատամարտն առջևում է, Բորոդինոն է վճռական ճակատամարտը: Այն ժամանակ ես ասացի, որ այն ուժերը, ովքեր հիմա կմտնեն այն գործընթացի մեջ, կընկնեն սահմանադրական ծուղակի մեջ, որ բուն վերարտադրության ժամանակ չլինի ոտքի վրա կանգնած ուժ, որը հնարավորություն ունենա նրա դեմ Բորոդինոյի ճակատամարտը կազմակերպել: Իմ բոլոր կանխատեսումներն իրականացել են: Դուք տեսնում եք, որ ՔՊ-ն այն ուժն է, որը ոտքի վրա կանգնած է ու պայքար է տանում դրա դեմ:


 Սա վճռական ճակատամա՞րտն է:


-Այո: Ինչ-որ առումով վճռական ճակատամարտն է:


— Նախորդները մա՞նր էին: «Ոչ»-ի պայքարը, սահմանադրական փոփոխությունների դեմ տարվող պայքարը:


— Նախորդը ծուղակ էր: Նրանք, ովքեր մտան այդ ծուղակի մեջ, հայտարարում են, որ իրենք չեն պայքարում: Իրենք են դա հայտարարում, իսկ մենք ի վիճակի ենք կազմակերպել պայքար, ստեղծել ժողովրդի համար հարթակ և ցանկության դեպքում հաղթել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան նախորդ սահմանադրությամբ: Ինչո՞ւ, որովհետև այն քաղաքական պրոցեսները, որոնք մենք նախատեսում ենք, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ, նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, Կառավարություն չի լինելու: Կոպիտ ասած՝ մեկ շաբաթ իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, կգնա ու կվերցնի:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 76


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ
    ВалютаAMDЗавтра
    USD
    EUR
    GBP
    CNY
    UAH
    CZK
    BYN
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter