Պաշտոնական Բաքուն կգնա որևէ քայլերի, բայց դա մեզ չպետք է վախեցնի. Գ. Համբարյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Պաշտոնական Բաքուն կգնա որևէ քայլերի, բայց դա մեզ չպետք է վախեցնի. Գ. Համբարյան

«Պետք չէ զարմանալ, այն փաստից, որ Բակո Սահակյանը բարձր մակարդակի ընդունելության արժանացավ ԱՄՆ կոնգրեսի կողմից, քանի որ Կոնգրեսում առկա է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ և մենք ունեն մեծ համայնք»,-Politik.am-ի հետ զրույցում, ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյան, խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցից ԱՄՆ: 


Անդրադառնալով ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ Արցախի հարցի վերաբերյալ, քաղաքագետը նշեց, որ վերջիններս միշտ հատուկ վերաբերմունք են ունեցել Արցախի հանդեպ, ինչի մասին խոսում է՝ ԱՄՆ-ի կողմից ամենամյա  ֆինանսական օգնության տրամադրումը Արցախին, հավելելով որ աշխարհում ընդհամենը 2 երկիր է, որ Արցախին տրամադրում է օգնություն՝ Հայաստանը և ԱՄՆ-ն:


 «Հաշվի առեք նաև  այն հանգամանքը, որ մենք ունենք շատ ուժեղ ամերիկահայ սփյուռք, մարդիկ այնքան հնարավորություն ունեն և ներուժ, որ Գլենդելում  Արցախի փողոց է բացվել»:


Խոսելով հավանական պատերազմի նախանշաններ հանդիսացող հանգամանքներից , Գ. Համբարյանը շտապեց նշել, որ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մենք որևէ նմանօրինակ գործողություններ բացառել չենք կարող.


 «Կարծում եմ ամռան վերջին, կամ աշնան սկզբին Ադրբեջանը կգնա ինչ որ գործողությունների:


Ալիևը ապրիլին վերընտրվելով, պաշտոնական Բաքուն կգնա որևէ քայլերի, սակայն այդ հանգամանքը  մեզ չպետք է վախեցնի այլ ավելի սթափ պահի»,-նշեց Համբարյանը:


Քաղաքագետը, այն հարցին թե արդյո՞ք կանխատեսելի պատերազմը կհստակեցնի կարգավիճակը «կամ այս կողմ , կամ այն կողմ», նշեց, որ դրա վերբերյալ չենք կարող միանաշանակ մեկնաբանություն թողնել.


«Շատ փորձագետներ գտնում են, որ Ադրբեջանը նախընտրում է գնալ փոքրամասշտաբ ռազմական գործողությունների և փոքր քայլերով տարածքները գրավել, իսկ լայնամասշտաբ գործողությունների կամ հարցին վերնջնական լուծում  առաջադրելու մենաշնորհը գերտերություններինն է, քանի որ նույն ԱՄՆ-ն և Ռուսաստանը մեծ շահեր ունեն մեր տարածաշրջանում,  և  ըստ իս վերջիններիս ամենավին ձեռնատու չէ՝ հակամարտող կողմերից որևէ մեկը գերակայություն հաստատի մյուսի նկատմամբ»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:


 


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 444


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v