Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը. ԱՄՆ նախկին դեսպան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը. ԱՄՆ նախկին դեսպան

The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում լույս է տեսել 2004–2006թթ․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի հոդվածը՝ «Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով։ Դեսպանը գրում է, որ չնայած չճանաչված լինելու հանգամանքին՝ Արցախը կառուցել է գործուն ժողովրդավարություն, որն ունակ է վարել միջպետական հարաբերություններ։ Էվանսի համոզմամբ՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունն ազգերի ընտանիք ընդունի Արցախը։ Դեսպանը հոդվածը սկսում է՝ պատմելով 451թ․ պարսկական կայսրության դեմ հայերի մղած պայքարի մասին ու նշում, որ չնայած պարտությանը՝ հայերը պահպանեցին իրենք քրիստոնեական հավատքը՝ այն համարելով հաղթանակ։ Հոդվածը կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև։


2018թ․ փոքր, բայց վճռական հայկական ժողովրդավարական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը, ինչպես հայերն են այն անվանում) գոյապայքար է մղում՝ դիմագրավելով ռազմական առումով գերակա մի ուժի, որը փորձում է ոչնչացնել նրան։ Պրոֆեսոր Օդրի Ալստադն Ադրբեջանի մասին իր վերջին հոդվածում չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը, սակայն պետք է դա աներ, քանի որ ճչանաչված այդ պետության քաղաքացիների բարդ դրությունը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է։


Այս շաբաթ ժողովրդավարական ճանապարհով ընտրված՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելելու է Վաշինգտոն։ Նա ընդունելության չի արժանանալու վարչակազմի կողմից, մասամաբ, որովհետև ԱՄՆ-ը լուռ է այն հարցում, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921թ․ Իոսիֆ Ստալինի ձեռքով։


Վաշինգտոնը չի ճանաչում Արցախը, իրականում դեռ ոչ մի երկիր չի ճանաչում, սակայն Սահակյանի նախորդը, որն այցելել էր Վաշինգտոն 1999-ին և 2002-ին, աշխատանքային հանդիպումներ էր ունեցել Պետքարտուղարության պաշտոնյաների հետ: Վաշինգտոնում կա Լեռնային Ղարաբաղի/ Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ։


Այս այցի շրջանակում Սահակյանը պետք է սահմանափակվի Կոնգրեսում կայանալիք հանդիպումներով և Ազգային շահերի կենտրոնում մասնավոր ճաշով։


Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ավելի քան 20 տարի է՝ միջնորդ է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորման գործընթացում։ Չնայած ԵԱՀԿ-ի հովանու ներքո այս բանակցությունները դեռ կարգավորման չեն հանգեցրել, Ղարաբաղի ժողովուրդը կառուցել է ծաղկուն ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի վրա։


2016թ․ ապրլյան պատերազմից հետո՝ հուլիսին, անձամբ եմ տեսել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն՝ չնայած աշխարհի կողմից չճանաչված լինելու հանգամանքին։


Նրանք ունեն Մոնտեվիդեոյի կոնվենցիայում ամրագրված՝ պետության բոլոր հատկանիշները, բացի վերջինից՝ միջպետական հարաբերություններ վարելու ունակությունից։ Իրականում ունակությունն էլ ունեն, սակայն զրկված են դրա հնարավորությունից։ Ադրբեջանը պատժում է յուրաքանչյուրի, ով այցելում է Ղարաբաղ առանց իր համաձայնության, ինչպես օրինակ, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն է, հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնը, Washington Post-ի սյունակագիր Դևիդ Իգնեյշսը և շատ ուրիշներ, ովքեր այժմ Բավքի «սև ցուցակում են»։ Ես ինքս եմ այդ ցանկում։


Վերջերս Բրյուսելում հավաքված միջազգային իրավունքի փորձագետների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ, որին կարելի է հղում անել միայն արտաքին սպառնալիքի դեպքում, այսինքն՝ պաշտպանելով պետությունը արտաքին սպառնալիքներից, այլ ոչ թե խոչընդոտել ներքին փոքրամասնության իրավունքների իրացմանը։


Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախը, ազգերի ընտանիք։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում նշեց Արցախի փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը, «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն»։


Արցախի ժողովուրդն ուզում է պարզապես ապրել խաղաղ և ազատ։ Չնայած Արցախի Հանրապետության կարգավիճակը վերջնականապես դեռ չի որոշել՝ արցախցիներն ունեն և պետք է վայելեն նույն իրավունքները, ինչ մենք բոլորս և չպետք է մեկուսացվեն մարդկության կողմից։


ՍԻՎԻԼՆԵԹ


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 387


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v