Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ջերմ ողջույնները:


Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական, և դա պայմանավորված է պատմական առնչություններով, լիբանանահայ համայնքի դերակատարությամբ:


Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զգալիորեն զիջում են տնտեսական կապերը, և պետք է ակտիվ աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լիբանանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և այն ուղղությունները, որոնք հեռանկարային են համարվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար:


Կարեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի կողմից դեռևս 2000 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ:


Հայաստանի և Լիբանանի միջև կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը և ակտիվ շփումները՝ հատկապես բարեկամության խմբերի միջև:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 401


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v