• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացրել

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամենեւին չի հայտարարի «Ելք»-ից դուրս գալու մասին, այլ կօգտվի այն հանգամանքից, որ դաշնակիցները ամենեւին պարտավորված չեն բոլոր քայլերն անել կոնսենսուսով, առավել եւս խորհրդարանից կոնսենսուսով գնալ հրապարակ:


«Ելք»-ի կոնսենսուսը, խոշոր հաշվով, մնացած խորհրդարանի շրջանակում, իսկ դրանից դուրս դաշնակիցները, փաստորեն, մնացին ազատ, առանց միմյանց հանդեպ պարտավորությունների, ինչն էլ ներկայումս փորձում է օգտագործել ՔՊ առաջնորդը: Այդ դեպքում, կստեղծվի բազմաիմաստ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն առնվազն «Ելք»-ի շրջանակում կստանա առավելություն՝ նա գոնե գնացած կլինի հրապարակ: Բանն այն է, որ «Ելք»-ը, ըստ էության, գնալու այլ տեղ չունի էլ: Իհարկե չի նշանակում, որ հրապարակում սպասվում է լուսավոր ապագա, սակայն բանն այն է, որ հրապարակ գնացող ուժը կերկարաձգի դաշինքի այսպես ասած ոչ լուսավոր ապագան, որովհետեւ մնացողների համար խորհրդարանական թունելի վերջում լույսն արդեն անջատվել է: Ինչ-որ իմաստով, Փաշինյանն անելանելի դրության մեջ է դնում մյուս երկու կուսակցություններին: Նրանք արդեն իսկ պարտվել են «Քաղաքացիական պայմանագրին» կամ Նիկոլ Փաշինյանին, եթե չեն առաջարկի Ազատության հրապարակ գնալու այլընտրանք: Չգնալն ամենեւին այլընտրանք չէ:


Գործնականում, Նիկոլը գնում է ընդհուպ լատենտ շանտաժի, բավական բաց տեքստով հայտարարելով, որ իր քաղաքական նպատակի եւ հաշվարկի համար պատրաստ է նույնիսկ գնալ «Ելք»-ը քանդելուն, իհարկե ոչ ուղղակի, այլ հարցը դնելով «կամ-կամ» տրամաբանությամբ: Նա կսպասի, որ իրեն հեռացնեն, այսինքն՝ քանդելու քայլն անեն մյուսները, ոչ թե կանի ինքը: Մի կողմից, նա այդպիսով իր վրա չի վերցնի դաշինքը քանդելու պատասխանատվությունը, մյուս կողմից՝ գուցե հաշվարկը այն է, որ մյուս երկու ուժերը չեն գնա այդ ճանապարհով եւ ակտիվ կամ պասիվ կենթարկվեն Նիկոլի մարտավարությանը:


Մի կողմ թողնենք այդ մարտավարության հեռանկարայնությունն ու ռացիոնալությունը: Փաստացի, Նիկոլն անում է քայլ, որը «անպարտելի» է դաշինքի շրջանակում այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քայլ չեն արել մյուս երկու ուժերը: Նա գնդակը, ինչպես ասում է, տեղափոխել է նրանց դաշտ, բայց չի տվել նրանց ձեռքը՝ գնդակը խաղարկում է Նիկոլը, առայժմ: Կարողանալո՞ւ են այն խլել մյուս երկու ուժերը, թե՞ միանալու են սեփական դարպասին կազմակերպված գրոհին: Իսկ գրոհը առնվազն առայժմ եւ տեսանելի ապագայում ավելի շատ «Ելք»-ի, քան իշխանության դարպասին է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 339


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v