«Կասեն՝ ջրցան մեքենայի հրամանատարի որոշումն է եղել մեքենան օգտագործել» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Կասեն՝ ջրցան մեքենայի հրամանատարի որոշումն է եղել մեքենան օգտագործել»

Ոստիկանությանը, Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կոմիտեին և դատախազությանն ուղղված շուրջ 60 հարցումների պատասխանների արդյունքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերի հետ կապված հետաքրքիր հանգամանքներ է բացահայտել:

«Անգամ ոստիկանությունն է ընդունում, որ այդ հավաքը խաղաղ է անցել և իրենք խաղաղ հավաքի դեմ ջրանետ են կիրառել: Ինչն առհասարակ, ըստ էության, նշանակում է պաշտոնական լիազորությունների անցում, ինչը, ըստ քրեական օրենսգրքի 309 հոդվածի, հանդիսանում է հանցագործություն: Այսինքն իրականում այն պաշտոնյան, ով հրաման է տվել ջրանետ կիրառել, պետք է կանգնի դատարանի առջև առնվազն այդ 309-րդ հոդվածով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Ոստիկանությունը, սակայն, ամեն կերպ խուսափել է պատասխանել վերջիններիս այն հարցումներին, թե ով է եղել խաղաղ ցույցը ցրելու և ջրցան մեքենա կիրառելու հրաման արձակողը.

Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյան

«Իրենք ասում են, որ սա եղել է ընդհանուր բնույթի պլանների հիման վրա,  որոնք նախապես մշակված են եղել, ոստիկանության առանձին ստորաբաժանումներ իրենք գիտեն, թե ինչպես գործել և այլն: Որևիցե հստակ պատասխան չկա: Իրենք այդպես են անում, որովհետև գիտակցում են, որ այդ մարդը հանցագործ է: Իրենք գիտակցում են, որ այդ անձը կատարել է հանցագործություն ՔՐ օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով, որովհետև ոստիկանության մասին օրենքի 31-րդ հոդվածը հստակ արգելում է խաղաղ և ոչ օրինական ցույցերի նկատմամբ հատուկ միջոցների, այդ թվում ջրանետի կիրառումը: Սա շատ կարևոր է, որ օրենքում նշված է անգամ ոչ օրինականը: Եթե ապօրինի է, բայց խաղաղ, ջրանետի կիրառումը պաշտոնական լիազորությունների անցում է»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Հավանակա՞ն է, որ իրավական գործընթացի ավատից հետո պարզվի, որ այդ հրահանգից տեղյակ չի եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հարցին Իոաննիսյանը պատասխանում է. «Դա հնարավոր է: Հնարավոր է, որ դա գցեն ջրցան մեքենայի հրամանատարի վրա, ասեն, որ դա եղել է իր որոշումը և որոշել են մեքենան օգտագործել: Ես դա չեմ բացառում: Թեև համոզված եմ, որ այստեղ առնվազն գեներալի կոչումով մարդ է կանգնած: Որովհետև տեղում ինձ հայտնի են առնվազն 3 գեներալներ, որ ներկա են եղել՝ Հունան Պողոսյանը, Լևոն Երանոսյանը և Աշոտ Կարապետյանը: Ես չեմ կարծում, որ առանց Վլադիմիր Գասպարյանի թույլտվության դա կօգտագործվի, դա եղել է առնվազն իր իմացությամբ, իսկ ավելի հավանական է՝ հրահանգով: Ասեմ ավելին, այդտեղ Լևոն Երանոսյանի գտնվելն էր խիստ անհասկանալի, որովհետև Լ. Երանոսյանը հանդիսանում է ոստիկանության զորքերի ծառայող, իսկ նրանք, ըստ ոստիկանության զորքերի մասին օրենքի 14 հոդվածի, չեն կարող ներգրավվել խաղաղ և ոչ օրինական հավաքների և այլ միջոցառումների ցրմանը»:

Հաջորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ ըստ իրավապահ մարմինների ներկայացրած պարզաբանումների՝ այդ օրը 14 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ, բայց ինչպես հայտնի է, որևէ ցուցարարի ոստիկանին մարմնական վնասվածք հասցնելու կամ որևիցե կերպ դիմադրելու համար մեղադրանք չի առաջադրվել, համապատասխան գործ էլ չի հարուցվել. «Սա նշանակում է, որ այդ ոստիկաններն իրականում ցուցարարներից չեն տուժել: Հետևապես կա երկու վարկած. կամ այդ ոստիկաններն իրենք իրենց կոլեգաների գործունեությունից են տուժել, երբ որ ոստիկանները ցուցարար էին ծեծում, ձեռքի հետ պատահաբար ոստիկաններ են ծեծել, կամ քաղաքացիական հագուստով են եղել, իրար չեն ճանաչել, ծեծել են: Կամ կա ուրիշ բան. օրինակի համար, եթե ոստիկանը ոտքով շատ ուժեղ հարվածի քաղաքացու, չի բացառվում, որ դրանից նաև նրա ոտքը կճաքի, իսկ ոստիկաններից մեկի ոտքը ճաքել է: Պատկերացրեք՝ ինչ ուժեղ է հարվածել»:

Հետաքրքրական պատկեր է ստացվում նաև, երբ համեմատվում են երկու քրեական գործեր՝ հունիսի 22-ին ցուցարարների և հուլիսի 2-ին ոստիկանների դեմ հարուցված: Առաջինը NEWS.am  լրատվական կայքէջի հրապարակումներից մեկի հիման վրա, որտեղ ուղղակի ասվում է, որ ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը Սահմանադրությունից և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայից դրույթներ ընթերցելուց հետո հայտարարել է երթ սկսելու մասին. «Սա իրենից, մեղմ ասած, որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում, բայց դատախազությունը սա ընկալում է որպես խուլիգանություն և համապատասխան հոդվածով գործ է հարուցել: Եթե անգամ հանցագործություն եղել է, սակայն ակնհայտ է, որ չի եղել, այդ գործը ենթադրում է առավելագույնը 50 հազար դրամի տուգանք, բայց այդ գործը քննում է 53 քննիչից բաղկացած քննչական խումբ: Սա ՀՀ-ի քննչական ծառայության պատմության մեջ ամենամեծ քննչական խումբն է, առհասարակ Մարտի մեկից հետո ՀՀ-ում գործող ամենամեծ քննչական խումբն է, և քննում են մի գործ, որի առավելագույն սանկցիան 50 հազար դրամն է»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:

Փոխարենը մեկ այլ՝ լրագրողների դեմ կիրառված բռնությունների մասով քրեական գործ հարուցելու համար իրավապահներից պահանջվեց 10 օր, իսկ գործը քննում է ընդամենը մեկ քննիչ:

«Այս պարագայում ուղղակի հանցագործության փաստն ակնհայտ էր, և դա երևում էր նաև լրատվամիջոցների հրապարակումներից, բացի այդ, նույն օրն Արթուր Սաքունցը հաղորդում ներկայացրեց ՀՔԾ, դեպքից մի քանի օր անց նաև մենք հաղորդում ներկայացրինք: 10 օր պահանջվեց ՀՔԾ-ին, որ հասկանար, որ այդտեղ հանցագործություն կար: 10 օր շարունակ իրենք գործը չէին հարուցում: Այդ գործը, որը ոստիկանների համար ենթադրում էր մինչև 6 տարվա ազատազրկում, այդ գործը քննում է ընդամենը մեկ քննիչ: Թեև այդ գործով պետք է լինեին մոտ հարյուր տուժածներ, առնվազն 500 վկա պետք է հարցաքննվեր, առնվազն մի քանի տասնյակ ոստիկանների պետք է ներկայացվեր մեղադրանք: Այդ գործը մի քննիչ է քննում»,- համեմատում է Դանիել Իոաննիսյանը:

Նշենք նաև, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մինչև սեպտեմբեր կհրապարակի այս տեղեկությունների հիման վրա պատրաստված զեկույցը:

Նաիրա Նալբանդյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 779


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v