Սրտային անբավարարություն. 6 վաղ նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Սրտային անբավարարություն. 6 վաղ նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

 

 
Սրտային անբավարարության նշանները նշանակալիորեն իջեցնում են կյանքի որակը։ Ճիշտ ընտրված բուժման և բժշկական հսկողության շնորհիվ հնարավոր է լինում պահպանել կյանքի որակը։

Չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել առաջին նշաններին, որոնք վկայում են սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների առկայության մասին։ Դրանք հաճախ են աննկատ մնում, քանի որ մարդիկ հակված են դրանք վերագրել հոգնածությանն ու սթրեսներին։

Միզարձակման ցանկություն երեկոյան ժամերին։ Եթե գիշերվա ընթացքում 2 անգամից ավելի ցանկանում եք զուգարան գնալ, հարկավոր է զգուշանալ։ Հնարավոր է՝ դա կապված է զարգացող սրտային անբավարարության հետ։

կկորուստ։Ախորժաի  Այս երևույթը կարող է կապված լինել մի խումբ գործոնների հետ։ Հարկավոր է հաշվի առնել, որ, երբ սիրտը դադարում է արյուն մատակարարել նորմալ ռիթմով ու հաճախականությամբ, նյութափոխանակության համակարգում և լյարդում սկսում է հեղուկ կուտակվել։ Որպես հետևանք՝ ախորժակի անկում է նկատվում, մի փոքր ուտելուց հետո մարդն արդեն հագեցածության զգացում է ունենում։

Քրոնիկական հոգնածություն։ Այս դեպքում հոգնածությունը դրսևորվում է նույնիսկ այն իրավիճակներում, երբ զբաղվում ենք աշխատանքով, որը լուրջ ջանքեր չի պահանջում։ Երբ սրտային անբավարարություն է զարգանում, մարդու համար դժվար է բարձրանալ աստիճաններով, ծանր իրեր բարձրացնել։ Նույնիսկ երկար խոսակցությունը նրան կարող է ուժասպառ անել։

Քաշի ավելացում՝ առանց պատճառի։ Այս դեպքում քաշի ավելացում տեղի է ունենում ոչ թե ճարպի, այլ հեղուկի կուտակման հետևանքով։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գիրանում եք 1-2 կիլոգրամով, տեղեկացրեք բժշկին: Ճիշտ ընտրված բուժումն ու սննդակարգը կօգնեն վերականգնել քաշը։

Այտուցվածություն։ Այտուցվածությունն առաջանում է տարբեր պատճառներով։ Այս խնդիրը հաճախ է անհանգստացնում մեծ քաշ ունեցողներին, հղիներին և երակների վարիկոզ լայնացում ունեցողներին։ Ամեն դեպում հարկավոր է հիշել, որ, եթե առկա է նման խնդիր, նշանակում է՝ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Այտուցվածության պատճառներն ի հայտ բերելու համար հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ոտքերի այտուցվածությունը դեպքերի մեծամասնությունում վկայում է սրտային, երիկամային անբավարարության մասին։

Շնչահեղձություն։ Շնչահեղձությունը կարող է կապված լինել հեղուկի կուտակման հետ։ Հեղուկի կուտակումը թոքերում խանգարում է թթվածնի փոխանակության գործընթացը։ Սա խնդիր է, որը չպետք է առանց ուշադրության մնա։

 
 

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 719


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v