Արմեն Սարգսյանի ընտրությունը լեգիտիմ է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արմեն Սարգսյանի ընտրությունը լեգիտիմ է

«Համապատասխան պետական մարմինը ՀՀ ԱԺ ներկայացրել է գրություն, որ Արմեն Սագսյանը 2011 թվականից ՀՀ քաղաքացի է և հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը որևէ լեգալության խնդիր չունի: Մնացածն արդեն տարբեր քաղաքական ուժերի և կոնկրետ մի քաղաքական ուժի մտահոգություն է: Այս հարցում, ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, ունենք «կոնսենսուս մինուս 1»»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։


Ըստ նրա` նախագահը պետք է հանդես գա ո՛չ ընդդիմադիր դիրքերից, ո՛չ իշխանական, այլ պետք է հանդես գա նախագահի դիրքերից. «Բազմաթիվ անգամներ նաև Սերժ Սարգսյանը, նաև մենք` իշխանության ներկայացուցիչներս, մատնանշել ենք իշխանության թերությունները, երբեք չենք ասել, որ Հայաստանի իշխանությունն անթերի է: Բայց թերություն չունի նա, ով ոչինչ չի անում»:


ԱԺ փոխխոսնակին չի զարմացնում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին հնչած քննադատությունները: Նա գտնում է, որ կան գործիչներ, որոնք անընդհատ քննադատել են ու շարունակելու են քննադատել։


Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 ուժերից 3-ը հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:


Իսկ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը կասկածի տակ է դրել Արմեն Սարգսյանի ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու լեգիտիմությունը ՝ հայտարարելով, որ Արմեն Սարգսյանի ներկայացված փաստաթղթերը բավարար չեն այն մասին, որ ինքը վերջին 6 տարվա ընթացքում հանդիսացել է ՀՀ քաղաքացի։


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 496


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v